Գործատուն չի վճարել վերջնահաշվարկը

Շողեր.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Ենթադրենք աշխատողը ազատվել է աշխատանքից 2012 թվականի սեպտեմբեր ամսին, և նա ունի 2 տարվա չօգտագործած արձակուրդ: Վերջնահաշվարկ է կատարվել, և գումարը կազմել է ենթադրենք 250.000 դրամ: Վերջնահաշվարկը չի վճարվել մինչև այսօր` գործատուի կամայական վերաբերմունքի պատճառով (չեմ ուզում, չեմ տալիս): Խնդրում եմ ասել` օրեկան քանի՞ տոկոս տույժ է հաշվարկվում: Խնդրում եմ ներկայացնել օրենսգրքի համապատասխան հոդվածը:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Գործատուն չի վճարել վերջնահաշվարկը

  1. Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես ընդունվել եմ 13.02.2012 թ-ին աշխատանքի որպես ուսուցչուհի ժամկետային կարգով` փոխարինող: 14.01.2013 թ-ից արդեն չեմ աշխատում այդ դպրոցում: Դուրս գալուց ինձ վերջնահաշվարկ չեն տվել: Հարցրել եմ, բայց պատասխանը եղել է այնպիսին, որ քանզի ամռան վերջում արձակուրդային եմ ստացել, ուստի վերջնահաշվարկ չկա: Բայց ես ինքս տեղեկացա, որ գոնե սեպտեմբեր ամսից պիտի արվեր վերջնահաշվարկ: Կխնդրեի պատասխանել հարցիս, շատ կօգնեք Ձեր պատասխանով:

  2. Հոդված 198.

    Աշխատավարձի և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումների ժամկետանց վճարումը
    1. Եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:Nerses_Nersisyan շնիկ mail.ru

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *