Գործունեության դադարեցման / լուծարման դեպքում ի՞նչ պետք է անել կլոր կնիքը

Դավիթ.

Բարև Ձեզ: Կցանկանայի իմանալ, թե իրավաբանական անձի գործունեության դադարեցման / լուծարման դեպքում ի՞նչ պետք է անել կլոր կնիքը: Ու՞մ հանձնել, Ոստիկանություն, ՀՀ արդարադատության նախարարություն, թե՞: Ես ծանոթացա “Իրավաբականան անձանց պետական գրանցման մասին” ՀՀ օրենքին, սակայն այնտեղ հստակ ոչինչ չի ասվում: Խնդրում եմ օգնել, կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Գործունեության դադարեցման / լուծարման դեպքում ի՞նչ պետք է անել կլոր կնիքը

  1. Հարգելիս,
    Հունվար ամսին մենք ևս դադարեցրել ենք մեր ՍՊԸ-ի գործուներությունը, բայց չենք լուծարել: Միայն հարկային տեսչությունում դիմում ենք գրել գործունեության դադարեցման համար, ՀԴՄ-ի համար ենք դիմում գրել, որպեսզի դադարեցվի, իսկ կնիքը մինչ օրս մեզ մոտ է: Կնիքի հետ կապված ոչ մի խնդիր չի առաջացել:

  2. Դիմումում նշվում են դիմումատուի համար (անունից) պարտադիր կուտակային վճարները չհաշվարկելու և չփոխանցելու մասին, ինչպես նաև հետևյալ տվյալները.

    1) գործատուի անվանումը, դիմումատուի անունը և ազգանունը, անձնագրի սերիան և համարը, ծննդյան տարեթիվը և ամսաթիվը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.
    2) դիմումատուի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), բնակության վայրը և այլն).
    3) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.
    4) դիմումատուի ստորագրությունը:

    Ձևանմուշները կարող եք այստեղից ներբեռնել…`

  3. Մեր կազմակերպությունը ևս լուծարման գործընթացում է: Սակայն, որքանով որ տեղյակ եմ, կնիքը հանձնելու եք պետռեգիստրի կողմից լուծարման գործընթացը ուժի մեջ մտնելուց նվազագույնը 2 ամիս հետո: Բայց թե ում պիտի հանձնեք, ավելի լավ կլինի հենց ձեր պետռեգիստրից ճշտեք:

  4. Կնիքն անհրաժեշտ է հանձնել ՀՀ Ոստիկանություն: Տվյալ խնդիրը կարգավորվում է ՀՀ Կառավարության 04.12.2008թ. N 1445-Ն որոշմամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *