Գույքահարկի հաշվարկ

Անդրանիկ.

Ինչքա՞ն կկազմի իմ մեքենայի գույքահարկը, եթե այն 1987 թվի արտադրության է և 77 ձիաուժով:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Գույքահարկի հաշվարկ

  1. Ձեր մեքենայի գույքահարկը կկազմի 77*150դր = 11550 տարվա համար, որը պետք է վճարել մինչև դեկտեմբերի 1-ը:

  2. Եթե ձեր մեքենան մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար է, ապա`
    77*200*50%=7700 դրամ տարեկան և 1925 դրամ եռամսյակային,
    իսկ եթե այն 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար է կամ բեռնատար (բեռնաուղևորատար), ապա`
    77*100*50%=3850 դրամ տարեկան և 963 դրամ եռամսյակային:

  3. Ըստ հրահանգի, ավտոմոբիլային տրանսպորտի համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ ձևով.

    Գույքահարկ=Քաշող շարժիչի հզորություն*Գույքահարկի հաշվարկման տարեկան դրույքաչափը(Ըստ գույքահարկի մասին օրենքի 7 հոդվածի)*ԱՎտ-ի վաղեմության ժամկետի գործակիցը/12*գույքահարկի հաշվարկման համար ավտ-ի հարկվող օբյեկտ համարվելու ամիսների թիվը,

    որը ըստ 11 մայիս 2011 թ. ընդունված կառավարության որոշման համարվում է հաշվետու տարվա կիսամյակը և որը վերաբերվում է 2011 թ-ի 2-րդ կիսամյակին, հետևաբար`
    Գ=77*200*0,5=7700 տարեկան, եռ.-7700/12*3

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *