Գույքահարկի վերաբերյալ

Վրեժ.

Ունեմ հորս պատկանող վազ 2106 մակնիշի ավտոմոքենա 1987թ. արտադրության, որը 1998թ.-ից չի շահագործվել: Այդ տարիների ընթացքում գոյացել է գույքահարկ, որի մասին չեն տեղեկացրել: Ներկա պահին ցանկանում եմ շահագործել ավտոմեքենան, որի համար անհրաժեշտ է զրոյական տեղեկանք: Դիմել եմ Արթիկի քաղաքապետարան դիմումով, որ պատրաստ եմ մուծել օրենքով սահմանված վերջին երեք տարվա գումարը, սակայն մերժել են` պահանջելով ողջ գումարը (133 000) տույժերի հետ միասին: Քաղաքապետարանը, գիտենալով հայցային վաղեմության օրենքի մասին, խուսափում է դիմել դատարան: Խնդրում եմ ասեք` ի՞նչ կարող եմ անել: Կանխավ շնորհակալություն:

2 մեկնաբանություն - “Գույքահարկի վերաբերյալ

  1. Հարգելի Վրեժ,

    Ի պատասխան Ձեր հարցին հայտնում եմ, որ համաձայն Հարկերի մասին ՀՀ օրենքի 15-րդ և Գույքահարկի մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածների հարկատուն պարտավոր է ժամանակին և սահմանված կարգով վճարել ՀՀ օրենքներով սահմանված հարկերը անկախ հաշվառող մարմնի կողմից ծանուցագիր ներկայացնելու կամ չներկայացնելու հանգամանքից:

    Միաժամանակ հայտնում եմ որ Ձեր կողմից մատնանշված Հարկերի մասին ՀՀ օրենքի 30.1 հոդվածը վերաբերվում է չհայտնաբերված հարկային օրենսդրական խախտումներին, իսկ տվյալ ավտոմեքենայի հարկային պարտավորությունները չեն կարող համարվել չհայտնաբերված, քանի որ այն հաշվառված է եղել գույքային հարկերի համապատասխան բազայում, և համաձայն Գույքահարկի մասին ՀՀ օրենքի 8-րդ և 11-րդ հոդվածների ելնելով սահմանված հարկման բազայից և համապատասխան դրույքաչափերից հաշվարկվել է տարեկան գույքահարկը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով վճարումները ուշացնելու համար նաև տույժերը:

    Ի դեպ նշեմ, որ համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի` նշված ավտոմեքենայի գույքահարկի գծով չկատարված հարկային պարտավորությունների մասով, հայցային վաղեմություն կարող է կիրառվել միայն դատարանի կողմից` վիճող կողմի դիմումի համաձայն:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *