Դեկրետային արձակուրդ

Ելենա.

Հարգելի հաշվապահներ, ողջունում եմ բոլորիդ:
Կազմակերպությունում ունեմ աշխատակցուհի, ով մոտ ապագայում պատրաստվում է գնալ դեկրտային արձակուրդ: Խնդրում եմ մանրամասն բացատրեք ինչ հերթական ձեւակերպումներ պիտի ունենամ, ինչ թղթեր պահանջեմ, ինչ լրացնեմ աշխ. գրքույկում….

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

10 thoughts on “Դեկրետային արձակուրդ

  1. Հարգելի Ելենա
    աշխատակցուհին բժշկից թուղթ պետք է ստանա որտեղ նշված կլինի դեկրետային արձակուրդի ժամանակահատվածը, ըստ որի նշված օրը աշխատակցուհին կգնա արձակուրդ, երբ դուք նրան վճարեք դեկրետային գումարը, հարկային տեսչությունում կան ձեվեր որոնք պետք լրացնեք եվ սոց ամսեկան կամ եռամսյակային հաշվետվության հետ կներկայացնեք հարկային տեսչություն, իմիջայլոց սոց հաշվետվության մեջ նշելով դեկրետային գումարը դուք կարող եք տվյալ ամսվա ձեր սոց վճարները չվճարել դեկրետային գումարի մի մասի հաշվին (դեկրետային գումար հանած տվյալ ամսվա սոց վճարի գումար), իսկ մնացած գումարը որը պետությունը երեվի կմնա ձեզ պարտք պետությունը կփոխանցի ձեր հաշվեհամարի վրա երբ դուք դեկրետային թերթի պատճենը ձեր հաշվեհամարի եվ դիմումի հետ ներկայացնեք սոցապ.:

    0
  2. Հարգելի Ելենա ավելացնեմ նաև, որ աշխատանքային գրքույկում ոչ մի բան չեք լրացնում:Եթե աշխատողը բերում է անաշխատունակության թերթիկը (բուլետեն),ապա նշված օրվանից դուք հրաման եք տալիս,որտեղ նշում եք, որ տվյալ աշխատողին տրամադրում եք հղիության և ծննդաբերության արձակուրդ (140 օր), այնուհետև այդ արձակուրդի ժամկետը լրանալուց հետո տրամադրու եք մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ`երեխայի ծննդյան վկայականը ներկայացնելու դեպքում(վկայականի պատճեն դրվում է աշխատողի անձնական գործերի մեջ):Ավելացնեմ նաև,որ նախածննդյան և հետծննդյան արձակուրդից 3% սոց. և եկամտահարկ չի պահվում, ինչպես նաև գործատուի սոց.չի վճարվում տվյալ աշխատողի համար մինչև երեխայի երեք տարեկան դառնալը:Ինչպես նաև,եթե աշխատողը ներկայացնում է սոցապ տեղեկանք աշխատավայրից, որտեղ նշվում է ,որ նա գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ապա նա մինչև երեխայի 2 տարին լրանալը ստանում է պետությունից ամսական 18.000 դրամ նպաստ, բայց եթե աշխատողը 2 կամ 3 ամիս հոտո որոշում է գալ աշխատանքի, ապա անպայման պետք է այդ մասին գրավոր տեղյակ պահել աշխատողի տարածքային սոցապին,15 օրվա ընթացքում չտեղեկացնելու դեպքում ձեռարկությունը վարչական տույժի է ենթարկվում:

    0
  3. Վահագն եւ Նաիրա շատ շնորակալ եմ:)
    Նաիրա Դուք ասացիք նաեւ որ նախածննդյան և հետծննդյան արձակուրդից 3% սոց. և եկամտահարկ չի պահվում: Սացի համար տեղյակ եմ բայց ինձ ասել էին, որ եկամտահարկը պահվում է: Եվ մի հարց եւս…Եթե 140 օրը լրանալուց հետո աշխատակցուհին ազատվում է աշխատանքից, դիմումի հիման վրա, նա 18 000 այլեւս չի ստանա պետությունից?

    0
  4. Հարգելի Ելենա անաշխատունակության նպաստից 3% սոց.չի պահվում և գործատույի սոց. վճար չի տրվում,բայց հղիության և ծննդաբերության արձակուրդի համար տրվող գումարից ոչ միայն 3% սոց.չի պահվում և գործատույի սոց. վճար չի տրվում, այլ նաև եկամտահարկ չի պահվում,դա հաստատ է:Եթե աշխատողը 140 օրը լրանալուց հետո ազատվում է աշխատանքից, ապա այդ դեպքում նա զրկվում է 18000 դրամ նպաստից,բայց ձեր կազմակերպությունը անպայման տեղեկանք պետք է ներկայացնի տվյալ աշխատողի տարածքային սոց. բաժին ազատվելուց 15 օրվա ընթացքում, իսկ եթե աշխատողի ազատվելուց հետո դուք չեք տեղեկացնում, այդ դեպքում եթե սոց. բաժինը իմանում է այդ մասին ոչ միայն ձեր կազմակերպությունը վարչական տույժի է ենթարկվում, այլ նաև աշխատողի ստացած ամսական 18000 դրամ գումարը հետ է գանձվում:

    0
  5. Նաիրա ջան խնդրում եմ պատասխանեք իմ հարցին,եթե կինը չի աշխատում ծննդաբերությունիր հետո իրեն հասնում է 18000 նպաստը և որտեղից:

    0
  6. Ես մարտ ամսից ազատվել եմ աշխատանքից, հուսով եմ նոր աշխատանքի կանցնեմ մոտ ժամանակներս: Կարո՞ղ եմ ստանալ դեկրետային արձակուրդի գումար, եթե ստաժս ընդատվել է, կամ եթե նոր աշխատատեղս չստացվի: Հղիության ժամկետը 2 շաբաթական է, անընդհատ ստաժս 5 տարի:

    0
  7. Բարև, խնդրում եմ ասեք, եթե արձակուրդի դիմումի մեջ նշել եմ 3 տարի երեխայի խնամքի համար արձակուրդ տրամադրել, կարո՞ղ եմ ավելի շուտ գնալ աշխատանքի, օրինակ, երեխայի 1 տարին լրանալուց հետո: Շնորհակալություն:

    0
  8. Բարեվ ձեզ:

    Խնդրում եմ ասեք` դեկրետային արձակուրդի ձևակերման համար աշխատողը ի՞նքն է պարտավորվում արդյոք հարկային մարմիններից տեղեկանք ներկայացնել իր ֆինանսական եկամուտների մասին վերջին մեկ տարվա կտրվածքով, արդյո՞ք գործատուն չի հանդիսանում միջնորդ իր աշխատողի և հարկային մարմինների միջև: Եթե այո, հետևաբար կա՞ օրենք, որտեղ նշված է, որ աշխատողը պետք է ներկայացնի այդ տեղեկանքը, թե՞ դա գործատուի պարտավորությունների մեջ է մտնում:

    Շատ շնորհակալություն:

    0
  9. Բարև ձեզ, խնդրում եմ հաշվարկել` որքան է կազմում իմ ֆիզարձակուրդի գումարը, եթե կեղտոտ աշխատավարձս կազմում է 305,000 ՀՀ դրամ: Նախապես անչափ շնորհակալ եմ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *