22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Կարեն
Կարեն
12 տարի առաջ

Հարգելի Սամվել, նման բան չկա: ԱՁ մոտ աշխատողներին ևս հասնում է հերթական վճարովի արձակուրդ: Ծանոթացեք Ձեր աշխատանքային պայմանագրին:

Իլյազ
Իլյազ
12 տարի առաջ

Հարգելի Սամվել,
ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածը սահմանում է՝ “Յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք: Առավելագույն աշխատաժամանակը, հանգստյան օրերը և ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տևողությունը սահմանվում են օրենքով:”
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները ենթակա են պարտադիր կատարման բոլոր գործատուների (անհատ ձեռնարկատերեր կամ կազմակերպություններ) համար` անկախ նրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևից: Այսինքն, ինչպես մյուս բոլոր աշխատողները, Դուք ևս ունեք ամենամյա արձակուրդի իրավունք:
Աշխատելու ժամանակահատվածում ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար: