Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Արման․

Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է․ կազմակերպության կանխիկ շրջանառությունը շատ քիչ է՝ ամսական 2-3 գործարք։ Կարելի՞ է արդյոք դրամարկղային գրքում 1 էջի վրա լրացնել եռամսյակային շրջանառությունը։ Որտե՞ղ է գրված, որ պետք է լրացվի 1 էջ 1 ամսվա համար։ Շնորհակալություն։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

  1. Դրամարկղային գրքում գրանցումը կատարվում է յուրաքանչյուր մուտքի կամ ելքի օրդերի հիման վրա` ոչ ուշ, քան կանխիկ դրամի ստացման կամ վճարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում: ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպություններում դրամարկղային գրքում գրանցումը կատարում են յուրաքանչյուր մուտքի կամ ելքի օրդերի հիման վրա` ոչ ուշ, քան դրամարկղային գրքի յուրաքանչյուր թերթի (գրանցումների) եզրափակման օրը: Հետևեք այս հղմանը:

    0
  2. Պետք է ամիսը մեկ հանրագումարի բերել մուտքերի և ելքերի գումարները, այսինքն՝ ամիսը մեկ թերթի վրա պետք է լրացնեք: Իսկ գրված է դրամարկղային գրքի վարման օրենքի 18-րդ կետում:

    0
  3. Հարգելի Արման, Դուք չեք կարող մեկ էջի վրա լրացնել եռամսյակային դրամաշրջանառությունը, քանի որ յուրաքանչյուր ամսվա վերջին օրը ամսական հանրագումար պետք է տաք։ Իսկ ծանոթանալ կարող եք կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի N 1408-Ն որոշմանը։

    0
  4. Վերոնշյալ իրավական ակտը ուժը կորցրել է: 01.01.2018թ.ից գործում է ՀՀ կառավարության 1260-Ն որոշումը: Դրամարկղային գրքի յուրաքանչյուր թերթի (գրանցումների) եզրափակումը կատարվում է ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ամսվա վերջին օրվա դրությամբ, ոչ ուշ, քան ամսվա վերջին հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *