Անձը ցանկանում է ֆրեշի կետ բացել

Աբուլ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել հասկանալ․ ֆրեշի կետ եմ ցանկանում բացել։ Գիտեմ, որ պետք է գրանցվեմ որպես ԱՁ։ Իսկ ի՞նչ լիցենզիաներ են հարկավոր, և ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան, եթե ունենալու եմ մեկ աշխատող։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
6 տարի առաջ

Լիցենզիայի կարիք չկա, դա դիտվելու է որպես առևտուր: Աշխատողի համար վճարվելու է աշխատավարձից 23 տոկոս եկամտային հարկ, 2.5 տոկոս սոց. վճար, 1 000 դրամ դրոշմանիշային, Ա/Ձ-ն՝ տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային, ամսական 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոց. վճար, շրջ. հարկ 5 տոկոս: Միկրոբիզնեսում գործել չեք կառող, սա վաճառք է:

Arpi
Arpi
6 տարի առաջ

Որտե՞ղ է լինելու գործունեությունը:

Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Ես Ձեզ խորհուրդ կտամ դիմել որպես ԱՁ Էկոնոմիկայի նախարարություն՝ հասկանալու համար՝ ֆրեշի կետը որ տնտեսական դասակարգչի տակ է գնում, դրա արդյունքում Դուք կիմանաք՝ որ հարկային դաշտով պետք է գործեք։