Դրամարկղի գրքի վերաբերյալ

Դիանա.

Ողջույն հարգելի կոլեգաներ
Ես սկսնակ հաշվապահ եմ և ունեմ հետևյալ հարցը դրամարկղի թղթապանակի վարելու մասին`
1. դրամարկղից յուրաքանչյուր ելքի ժամանակ, երբ դուրս ենք գրում ելքի օրդեր, նրան կատարած ծախսի ՀԴՄ կտրոնը կցելը բավական է արդյոք:
2. դրամարկղի գիրքը հարկային մարմնում գրանցելու ժամկետը որքան է և ինչ չափի տուգանք է դրա համար նախատեսված:

Կանխավ շնորհակալ եմ

Կիսվել՝

9 մեկնաբանություն - “Դրամարկղի գրքի վերաբերյալ

  1. Ողջույն Դիանա
    1. Դրամարկղից ելքի ժամանակ դուք պետք է գրեք այն անձի տվյալները, ում առհաշիվ գումար եք տվել ծախսի նպատակով: Այ արդեն, այդ առհաշիվ անձը հաշվետվություն ներկայացնելիս (հաշվետվության ձևը տես “դրամարկղային գործառնությունների իրականացման կարգ”-ում) կկցի հաշվետվությանը իր բոլոր ծախսած գումարների փաստացի ապացույցները`ՀԴՄ կտրոն կամ դրամարկղի մուտքի օրդեր:
    2. Կանխիկ դրամի հետ գործ ուննեալիս դուք արդեն պետք է ունենաք դրամարկղային գիրք: Իսկ եթե չունեք, հետևաբար չեք գրանցում դրամարկղային գործառությունները, իսկ դրա համար ըստ “դրամարկղային գործառնությունների մասին օրենք”-ի հոդված 13-ի, սահմանված է տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով(այստեղ տույժերի, տուգանքների կիրառման իմաստով որպես բազա է ընդունվում 1000 դրամը) Մեկ տարվա ընթացքում կրկին չգրանցելու դեպքում ` հարյուրապատիկի չափով:
    Եթե գործառնություններ ունեցել եք(կանխիկ դրամի մուտք կամ ելք), սակայն չեք ունեցել դրամարկղային գիրք, կարծում եմ երբ գնաք գիրքը հաստատելու, ձեր նկատմամբ վարչական տուգանք կնշանակեն 25-ից 50 հազար դրամի չափով: Գումարի չափը կորոշի արդեն հարկային տեսչության իրավաբանական բաժինը :

    Կարծում եմ կարողացա համապարփակ պատասխան տալ Ձեր հարցին:
    Հարգանքներով Ա.Ավետիսյան

  2. Հարգելի Ա. Ավետիսյան,

    Շնորհակալ եմ արձագանքի համար, դուք ինձ շատ օգնեցիք

  3. Եվս մեկ հարց կանխիկ գործառնությունների մասին.
    Կարող եմ արդյոք դրամարկղի թղթապանակում ծախս ցույց տալ միայն ելքի օրդերի և առ հաշիվ տված անձի հաշվետվության հիման վրա (առանց ՀԴՄ-ի, մուտքի օրդերի և այլն):

  4. Նախ եկեք պարզաբանենք , թե ինչ է նշանակում “դրամարկղի թղթապանակում ծախս ցույց տալ”:

  5. Երբ առ հաշիվ անձը կատարում է ծախսեր, բայց չկա ոչ ՀԴՄ կտրոն և ոչ էլ որևէ մուտքի օրդեր և այլն, հնարավոր է արդյոք իր կատարածը ծախս ճանաչել միայն դրամարկղի ելքի օրդերի և իր ներկայացրած հաշվետվության հիման վրա:

  6. Հարգելի Դիանա,
    դրամարկղի ելքի օրդերն ու ներկայացրած հաշվետվությունը իրենք իրենցով ծախս հիմնավորող փաստաթուղթ չեն հանդիսանում տվյալ կազմակերպության համար: Չէ՞ որ այդ դեպքում Դուք ծախս կարող եք համարել կամայական գումար: Մյուս կողմից, իհարկե, եթե խոսքը վերաբերում է շուկայից/անհայտ մատակարարից գնման ակտով ապրանք ձեռք բերելուն, ապա եթե պատրաստ եք դրա համար 11 % եկամտահարկ վճարելուն, կարող եք նման կերպ վարվել:

  7. Խնդրում եմ ինձ հուշեք ինչ հաշվետվություններ հիմա ես պետք է հանձնեմ.
    Կազմակերպությունը նորաստեղծ է (հոկտեմբերին է գրանցվել), առայժմ ունի 1 գրանցված աշխատող, հանձնել եմ եռամսյակային սոց.-ի հաշվետվությունը (վճարումները կատարված են):
    Կանխավ շնորհակալ են

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *