Եթե ԱՁ-ն փոխում է գործունեության հասցեն

Արփինե․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ն փոխում է գործունեության հասցեն, միայն ՀԴՄ-ն վերագրանցելը բավարա՞ր է, թե՞ պետք է պետռեգիստրում էլ տեղյակ պահվի և փոփոխություն արվի։ Նախապես շնորհակալ եմ։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Եթե ԱՁ-ն փոխում է գործունեության հասցեն

  1. Գործունեության հասցեն փոխելու դեպքում պետ․ ռեգիստրին հայտնելու կարիք չկա։ Դա ավելի շատ հարկայինին է հետաքրքիր:

  2. ՀԴՄ-ի վերագրանցելը բավարար է: ՉՄՈՌԱՆԱՔ գործունեության իրականացման նոր հասցեում՝ առավել տեսանելի տեղում փակցնել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն` նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության տվյալ վայրի հասցեն և տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *