Եթե աշխատանքային պայմանագրում փոփոխություններ են կատարվել

Անի.

Բարև Ձեզ։ Եթե աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, որից հետո պայմանագրում փոփոխություններ են կատարվել, որի համար կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, հիմա նորից անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարելու։ Նորից համաձայնագիր է կնքվելու՞ և, եթե այո, ապա ի՞նչ է գրվելու համաձայնագիր՝ աշխատանքային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, թե՞ համաձայնագիր՝ համաձայնագրում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Եթե աշխատանքային պայմանագրում փոփոխություններ են կատարվել

  1. Համաձայնագիր աշխատանքային պայմանագրոմ փոփոխություններ կատարելու, եթե նույն կետի վերաբերյալ է և մինչ այդ համաձայնագրով արվել է, ապա նշվում է նաև համաձայնագիրը /ցանկալի է այն համարակալվի/:

  2. Գրվելու է համաձայնագիր աշխատանքային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

  3. Այո, գրելու եք համաձայնագիր, որտեղ նշում եք փոփոխությունների և լրացումներ մասին, եթե պաշտոնի կամ աշխատաժամանակի փոփոխություն է կատարվել, ապա պետք է հաշվետվություն ուղարկեք ՊԵԿ:

  4. Կարելի է կատարել լրացում` —– թվականին կնքված թիվ —- աշխատանքային պայմանագրում կատարել լրացում 6-րդ բաժնի 4-րդ կետում, որը ստորագրվում է աշխատակցի և գործատուի կողմից, կնքվում:

  5. Կարող եք գրել համաձայնագիր աշխատանքային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՝ անկախ նախկին համաձայնագրում փոփոխություն կատարելու հանգամանքից, քանի որ նախկին համաձայնագիրն էլ պայմանագրում կետի փոփոխության վերաբերյալ է:

  6. Կարող եք, սակայն միգուցե նշեք, որ նոր խմբագրությամբ համաձայնագիր եք կնքում, որտեղ կարտացոլվեն բոլոր արդեն իսկ կատարված ու կատարվելիք փոփոխությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *