Եթե աշխատողը գրանցված չէ

Աննա.

Ասացեք խնդրեմ, օրենքով հաստատված այն դրույթները, երբ պետք է գրանցել աշխատողին: Նաև, եթե աշխատողը գրանցված չէ և աշխատում է, ապա կենթարկվի՞ արդյոք որևէ պատասղանատվության, թե՞ այդ ամենը գործատիրոջ խնդիրն է: Շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Եթե աշխատողը գրանցված չէ

  1. Հարգելի Աննա, Յուրաքանչյուր գործատու պետք է օրենքով սահմանված կարգով կնքի աշխատանքային պայմանագիր իր աշխատողի հետ: (ՀՀ աշխատանքային օրենսգրքի ԲԱԺԻՆ 3, Գ Լ ՈՒ Խ 12): Լինի հիմնական աշխատող, վարձու, թե պայմանագրային գործատուն սահմանված կարգով պետք է իրավական ամրագրում տա իր և աշխաոտողի հարաբերություններին այլապես դա կդիտվի հակաիրավական: Աշխատողին չգրանցեը գործատուի պարտականությունն է:
    ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ (Հոդված 6. Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման կարգը)
    սահմանում է .
    Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում հաշվարկում և վճարում է այդ (չձևակերպված) վարձու աշխատողի համար սոցիալական վճար` 60.000 դրամի չափով: (Նախադասությունն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-182-Ն):

    0
  2. Հայցում եմ Ձեր ներողամտությունը թույլ տրված վրիպակի համար. աշխատողի գրանցումը գործատուի պարտականությունն է:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *