Եթե աշխատողը գրանցված չէ

Աննա.

Ասացեք խնդրեմ, օրենքով հաստատված այն դրույթները, երբ պետք է գրանցել աշխատողին: Նաև, եթե աշխատողը գրանցված չէ և աշխատում է, ապա կենթարկվի՞ արդյոք որևէ պատասղանատվության, թե՞ այդ ամենը գործատիրոջ խնդիրն է: Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ariana

Հարգելի Աննա, Յուրաքանչյուր գործատու պետք է օրենքով սահմանված կարգով կնքի աշխատանքային պայմանագիր իր աշխատողի հետ: (ՀՀ աշխատանքային օրենսգրքի ԲԱԺԻՆ 3, Գ Լ ՈՒ Խ 12): Լինի հիմնական աշխատող, վարձու, թե պայմանագրային գործատուն սահմանված կարգով պետք է իրավական ամրագրում տա իր և աշխաոտողի հարաբերություններին այլապես դա կդիտվի հակաիրավական: Աշխատողին չգրանցեը գործատուի պարտականությունն է:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ (Հոդված 6. Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման կարգը)
սահմանում է .
Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում հաշվարկում և վճարում է այդ (չձևակերպված) վարձու աշխատողի համար սոցիալական վճար` 60.000 դրամի չափով: (Նախադասությունն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-182-Ն):

Ariana

Հայցում եմ Ձեր ներողամտությունը թույլ տրված վրիպակի համար. աշխատողի գրանցումը գործատուի պարտականությունն է: