Եթե Ա/Ձ-ն անհատույց նվիրատվություն է տալիս հիվանդանոցներին

Սեդա․

Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն անհատույց նվիրատվություն է տալիս հիվանդանոցներին, յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար որոշակի քանակի տակդիրներ, բայց ոչ թե անմիջապես ապրանքային տեսքով, այլ յուրաքանչյուր երեխայի հաշվով քարտեր է տրամադրելու, որով ծնողը կարող է գալ դեղատուն և ստանալ: Ինչպե՞ս իրականացնել փաստաթղթավորումը, եթե Ա/Ձ-ն շրջանառության հարկ վճարող է։

1 մեկնաբանություն - “Եթե Ա/Ձ-ն անհատույց նվիրատվություն է տալիս հիվանդանոցներին

  1. Տվյալ դեպքում փաստաթղթավորումը իրականացվում է համատեղ կնքված պայմանագրի և հանձնման-ընդունման ակտի համաձայն, որը, սակայն, չի նվազեցնում շահութահարկը, քանի որ Դուք շրջանառության հարկ վճարող եք:

Մեկնաբանել և վաստակել ֏25

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *