Եթե Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող

Արաքս․

Եթե Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող, ապա բացի 5 000 դրամ սոցիալական վճարից, շահութահարկից և 12 000 դրամ դրոշմանիշային վճարից պե՞տք է ամեն ամիս փոխանցի 23 % եկամատային հարկ և 2.5 % սոց. վճար աշխատողի համար՝ համապատասխանաբար հարկային մարմին ուղարկելով եկամտային հարկի հաշվետվություն։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Եթե Ա/Ձ-ն ունի գրանցված աշխատող

  1. Այո, կազմակերպությունը յուրաքանչյուր վարձու աշխատողի համար, հանդիսանալով հարկային գործակալ, ամեն ամիս նրան վճարվող եկամուտներից հաշվարկում և պետբյուջե է փոխանցում 23 % և 2,5% սոց վճար, եթե տվյալ վարձու աշխատողը ծնվել է 1974թ․ հունվարից հետո։ Յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար էլ մինչև հաջորդ ամսվա 20-ը ՊԵԿ է ուղարկում եկամտային հարկի և սոց վճարի մասին ամփոփ հաշվետվություն։

    0
  2. Ձեր նշած վճարները կապ չունեն վարձու աշխատողի հետ։ Եթե ունեք վարձու աշխատող, ապա յուրաքանչյուր ամիս մինչև հաջորդ ամսվա 20-ը պետք է ներկայացնեք եկամտահարկի և սոց. վճարի հաշվետվություն և կատարեք համապատասխան վճարումներ բյուջե։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *