Եթե քաղաքացիաիրավական պայմանագրով կանխավճար է տրվել

Կարինե.

Եթե քաղաքացիաիրավական պայմանագրով կանխավճար է տրվել, ինչպե՞ս ձևակերպել դա: Կանխավ շնորհակալություն:

3 մեկնաբանություն - “Եթե քաղաքացիաիրավական պայմանագրով կանխավճար է տրվել

  1. Հարգելի Կարինե, նախ նշեմ, որ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում վճարված կանխավճարից հարկը հաշվարկվելու է վճարման պահին և ենթակա է վճարման մինչև հաջորդ ամսվա 20-ը, քանի որ. “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքի հոդված 14-ում նշվում է.

    “Սույն օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան հաշվարկված եկամտային հարկը պետական բյուջե է վճարվում ֆիզիկական անձանց եկամուտների հաշվարկման (պասիվ եկամուտների և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարման) ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ:”

    Ինչ վերաբերում է ձևակերպմանը.
    Դ-տ Կ-տ
    713 521 Ամբողջ գումար
    224 251 Կանխավճարի գումար
    521 524 Եկամտային հարկ
    521 524 Սոց. վճար (եթե կատարող է)
    524 252 Կանխավճարի մասով եկամտային հարկի փոխանցում
    524 252 Կանխավճարի մասով սոց. վճարի փոխանցում

    Ծառայությունը մատուցվելուց հետո`
    521 224 Կանխավճարի գումարի վերաձևակերպում
    521 251 Ծառայության մնացած գումար
    524 252 Մնացած գումարի մասով եկամտային հարկի փոխանցում
    524 252 Մնացած գումարի մասով սոց. վճարի փոխանցում

  2. Հարգելի Գագիկ, եկամտային հարկը, եթե հաշվարկվի ձեր նշած Դտ Կտ – ով, սխալ արդյունք կստանանք, դրա համար անկախ վճարման ձևից՝ մաս–մաս, թե ամբողջական, եկամտային հարկը և սոցիալական վճարը պետք է հաշվարկվի ամբողջ գումարից, այլ ոչ թե մաս–մաս վճարվելիք գումարներից։

  3. Մաս մաս հաշվարկելու դեպքում ճիշտ կլինի արդյունքը, եթե տվյալ անձին վճարել կանխավճարից հանած եկամտային հարկ և սոցիալական վճար:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *