Եկամտահարկի պահում նպաստից

arpi.

Բարև ձեզ: Նախկինւմ հղիության և ծննդաբերության նպաստ հաշվարկելիս եկամտահարկի պահումը կատարվում էր ըստ ամիսների, բայց հիմա լսել եմ, որ միանգամից է պահվում: Կարո՞ղ եք ասել` որտեղ կարդամ օրենքի փոփոխության մասին, կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Եկամտահարկի պահում նպաստից

  1. ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ
    25.1. Վարձու աշխատողներին (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրացի) վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների (հիվանդության նպաստ, պրոթեզավորման նպաստ, առողջարանային բուժման նպաստ, հղիության ու ծննդաբերության նպաստ, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ) գումարները ներառվում են նրա համախառն եկամտի մեջ որպես այն ամիսների ստացված եկամուտներ, որ ամիսների համար այդ նպաստները հաշվարկվել են, սակայն հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում արտացոլվում են դրանց վճարման ամսվան վերաբերող սյունակում` աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումներին համապատասխանող տողում:
    «Oրինակ 19. Դիտենք հիվանդության նպաստի վճարման օրինակը: Կազմակերպությունը աշխատանքային պայմանագրով իր մոտ աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 2011թ. փետրվարի 1-ին հաշվարկում է հունվար ամսվա համար աշխատավարձ 100,0 հազ. դրամ գումարով, որից հարկվող եկամուտը հաշվարկվում է հետևյալ կարգով`
    – համախառն եկամուտ` 100,0 հազ. դրամ,
    – պարտադիր սոցիալական ապահովության վճար` 3,0 հազ. դրամ,
    – անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
    – հարկվող եկամուտ (100,0-(3,0+32,5))` 64,5 հազ. դրամ:
    Հարկվող եկամտից եկամտահարկը կազմում է 6,45 հազ. դրամ (64,5×10%):
    2011թ. փետրվարի 8-ին կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում և վճարվում է հունվար-փետրվար ամիսների համար հիվանդության նպաստ` 72,0 հազ. դրամ գումարով (հունվար ամսվա համար` 32,0 հազ. դրամ և փետրվար ամսվա համար` 40,0 հազ. դրամ) և կատարվում է 2011թ. հունվար ամսվա աճողական կարգով հարկվող եկամտի ու եկամտահարկի հաշվարկ` ելնելով հունվար ամսվա համար կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից հետևյալ կարգով`
    – համախառն եկամուտ (100,0+32,0)` 132,0 հազ. դրամ,
    – պարտադիր սոցիալական ապահովության վճար` 3,0 հազ. դրամ,
    – անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
    – հարկվող եկամուտ (132,0-(3,0+32,5))` 96,5 հազ. դրամ,
    – եկամտահարկ (8,0+(96,5-80,0)x20%)` 11,3 հազ. դրամ:
    Հաշվանցելով աշխատավարձից հաշվարկված եկամտահարկի գումարը, որոշվում է նպաստի գումարից պահվող եկամտահարկի գումարը` 4,85 հազ. դրամը (11,3-6,45): Միաժամանակ` 2011թ. փետրվար ամսվանը վերաբերող նպաստի գումարից ելնելով հարկվող եկամուտը հաշվարկվում է հետևյալ կարգով`
    – համախառն եկամուտ` 40,0 հազ. դրամ,
    – անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
    – հարկվող եկամուտ (40,0-32,5)` 7,5 հազ. դրամ:
    Հարկվող եկամտից եկամտահարկը կազմում է 0,75 հազ. դրամ (7,5×10%):
    Ընդամենը վճարված նպաստից եկամտահարկը կազմում է 5,6 հազ. դրամ (4,85+0,75):
    2011թ. մարտի 1-ին կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում է փետրվար ամսվա համար աշխատավարձ 130,0 հազ. դրամ գումարով և կատարվում է 2011թ. փետրվար ամսվա աճողական կարգով հարկվող եկամտի ու եկամտահարկի հաշվարկ` ելնելով փետրվար ամսվա համար կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից հետևյալ կարգով`
    – համախառն եկամուտ (40,0+130,0)` 170,0 հազ. դրամ,
    – պարտադիր սոցիալական ապահովության վճար` 3,9 հազ. դրամ,
    – անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
    – հարկվող եկամուտ (170,0-(3,9+32,5))` 133,6 հազ. դրամ,
    – եկամտահարկ (8,0+(133,6-80,0)x20%)` 18,72 հազ. դրամ:
    Հաշվանցելով նպաստից հաշվարկված եկամտահարկի գումարը, որոշվում է աշխատավարձի գումարից պահվող եկամտահարկի գումարը` 17,97 հազ. դրամը (18,72-0,75):
    Տվյալ դեպքում` կազմակերպության կողմից քաղաքացու 2011թ. հունվար ամսվա համար հաշվարկված աշխատավարձը (100,0 հազ. դրամ) և եկամտահարկը (6,45 հազ. դրամ) արտացոլվում են հարկային մարմին ներկայացվող 2011թ. 1-ին եռամսյակի հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում` հունվար ամսին համապատասխանող սյունակներում (դրամներով), իսկ 2011թ. հունվար ամսվա համար հաշվարկված եկամտահարկը (6,45 հազ. դրամ) վճարվում է մինչև 20.02.2011թ. (ներառյալ): Կազմակերպության կողմից քաղաքացու 2011թ. փետրվար ամսվա հաշվարկված աշխատավարձը, 2011թ. հունվար-փետրվար ամիսների համար հաշվարկված և վճարված նպաստը (130,0+72,0=202,0 հազ. դրամ) և եկամտահարկը (17,97+5,6=23,57 հազ. դրամ) արտացոլվում են հարկային մարմին ներկայացվող 2011թ. 1-ին եռամսյակի հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում` փետրվար ամսին համապատասխանող սյունակներում (դրամներով), իսկ 2011թ. փետրվարին հաշվարկված եկամտահարկը (23,57 հազ. դրամ) վճարվում է պետական բյուջե մինչև 20.03.2011թ. (ներառյալ):
    Դիտենք հղիության և ծննդաբերության նպաստի վճարման օրինակը: Կազմակերպությունը աշխատանքային պայմանագրով իր մոտ աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 2011թ. փետրվարի 1-ին հաշվարկում է հունվար ամսվա համար աշխատավարձ 100,0 հազ. դրամ գումարով, որից հարկվող եկամուտը հաշվարկվում է հետևյալ կարգով`
    – համախառն եկամուտ` 100,0 հազ. դրամ,
    – պարտադիր սոցիալական ապահովության վճար` 3,0 հազ. դրամ,
    – անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
    – հարկվող եկամուտ (100,0-(3,0+32,5))` 64,5 հազ. դրամ:
    Հարկվող եկամտից եկամտահարկը կազմում է 6,45 հազ. դրամ (64,5×10%):
    2011թ. հունվարի 14-ին կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում և վճարվում է հունվար-հունիս ամիսների համար հղիության և ծննդաբերության նպաստ` 650,0 հազ. դրամ գումարով (հունվար ամսվա համար` 65,0 հազ. դրամ, փետրվար ամսվա համար` 125,0 հազ. դրամ, մարտ ամսվա համար` 155,0 հազ. դրամ, ապրիլ ամսվա համար` 140,0 հազ. դրամ, մայիս ամսվա համար` 150,0 հազ. դրամ և հունիս ամսվա համար` 15,0 հազ. դրամ) և կատարվում է 2011թ. հունվար ամսվա աճողական կարգով հարկվող եկամտի ու եկամտահարկի հաշվարկ` ելնելով հունվար ամսվա համար կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից հետևյալ կարգով`
    – համախառն եկամուտ (100,0+65,0)` 165,0 հազ. դրամ,
    – պարտադիր սոցիալական ապահովության վճար` 3,0 հազ. դրամ,
    – անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
    – հարկվող եկամուտ (165,0-(3,0+32,5))` 129,5 հազ. դրամ,
    – եկամտահարկ (8,0+(129,5-80,0)x20%)` 17,9 հազ. դրամ:
    Հաշվանցելով աշխատավարձից հաշվարկված եկամտահարկի գումարը, որոշվում է նպաստի գումարից պահվող եկամտահարկի գումարը` 11,45 հազ. դրամը (17,9-6,45): Միաժամանակ` 2011թ. փետրվար-մայիս ամիսներին (հունիս ամսվանը վերաբերող նպաստի գումարը` 15,0 հազ. դրամը չի գերազանցում անձնական նվազեցումը` 32,5 հազ. դրամը) վերաբերող նպաստի գումարներից ելնելով հարկվող եկամուտը և եկամտահարկը հաշվարկվում է հետևյալ կարգով`
    – համախառն եկամուտ (փետրվար)` 125,0 հազ. դրամ,
    – անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
    – հարկվող եկամուտ (125,0-32,5)` 92,5 հազ. դրամ,
    – եկամտահարկ (8,0+(92,5-80,0)x20%)` 10,5 հազ. դրամ.
    – համախառն եկամուտ (մարտ)` 155,0 հազ. դրամ,
    – անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
    – հարկվող եկամուտ (155,0-32,5)` 122,5 հազ. դրամ,
    – եկամտահարկ (8,0+(122,5-80,0)x20%)` 16,5 հազ. դրամ,
    – համախառն եկամուտ (ապրիլ)` 140,0 հազ. դրամ,
    – անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
    – հարկվող եկամուտ (140,0-32,5)` 107,5 հազ. դրամ,
    – եկամտահարկ (8,0+(107,5-80,0)x20%)` 13,5 հազ. դրամ,
    – համախառն եկամուտ (մայիս)` 150,0 հազ. դրամ,
    – անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
    – հարկվող եկամուտ (150,0-32,5)` 117,5 հազ. դրամ,
    – եկամտահարկ (8,0+(117,5-80,0)x20%)` 15,5 հազ. դրամ:
    2011թ. հուլիսի 1-ին կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում է հունիս ամսվա համար աշխատավարձ 130,0 հազ. դրամ գումարով և կատարվում է 2011թ. հունիս ամսվա աճողական կարգով հարկվող եկամտի ու եկամտահարկի հաշվարկ` ելնելով հունիս ամսվա համար կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից հետևյալ կարգով`
    – համախառն եկամուտ (15,0+130,0)` 145,0 հազ. դրամ,
    – պարտադիր սոցիալական ապահովության վճար` 3,9 հազ. դրամ,
    – անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
    – հարկվող եկամուտ (145,0-(3,9+32,5))` 108,6 հազ. դրամ,
    – եկամտահարկ (8,0+(108,6-80,0)x20%)` 13,72 հազ. դրամ:
    Քանի որ նպաստից եկամտահարկ չի հաշվարկվել, ապա աշխատավարձի գումարից պահվող եկամտահարկի գումարը կազմում է 13,72 հազ. դրամը:
    Ընդամենը վճարված նպաստից եկամտահարկը կազմում է 67,45 հազ. դրամ (11,45+10,5+16,5+ 13,5+15,5):
    Տվյալ դեպքում` կազմակերպության կողմից քաղաքացու 2011թ. հունվար ամսվա համար հաշվարկված աշխատավարձը, 2011թ. հունվար-հունիս ամիսների համար հաշվարկված և վճարված նպաստը (100,0+650,0=750,0 հազ. դրամ) և եկամտահարկը (6,45+67,45=73,9 հազ. դրամ) արտացոլվում են հարկային մարմին ներկայացվող 2011թ. 1-ին եռամսյակի հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում` հունվար ամսին համապատասխանող սյունակներում (դրամներով), իսկ 2011թ. հունվար ամսվա համար հաշվարկված եկամտահարկը (73,9 հազ. դրամ) վճարվում է մինչև 20.02.2011թ. (ներառյալ): Կազմակերպության կողմից քաղաքացու 2011թ. հունիս ամսվա հաշվարկված աշխատավարձը (130,0 հազ. դրամ) և եկամտահարկը (13,72 հազ. դրամ) արտացոլվում են հարկային մարմին ներկայացվող 2011թ. 2-րդ եռամսյակի հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում` հունիս ամսին համապատասխանող սյունակներում (դրամներով), իսկ 2011թ. հունիսին հաշվարկված եկամտահարկը (13,72 հազ. դրամ) վճարվում է պետական բյուջե մինչև 20.07.2011թ. (ներառյալ):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *