Պահումներ արձակման նպաստից

Էմիլի.

Հարգելի հաշվապահներ, արձակման նպաստից եկամտային, սոց. և զինվորի գումար պահվու՞մ է: Երբ հիմնարկը լուծարվում է ըստ օրենքի, պետք է ստանա արձակման նպաստ, արդյո՞ք պահվում են այս պահումները:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Արձակման նպաստից եկամտային չեն պահվում:

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Արձակման նպաստից չեն պահվում:

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Արձակման նպաստից պահումներ չեն արվում։ Հարկային օրենսգրքի հոդված 147. Նվազեցվող եկամուտները (նվազեցումները)
1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստացվող նպաստների գումարները, բացառությամբ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստների և վարձու աշխատողների ու ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված ֆիզիկական անձանց մայրության նպաստների գումարների։
Այո, կազմակերպության լուծարման դեպքում վճարվում է արձակման նպաստ։

Ներսես
Ներսես
4 տարի առաջ

Արձակման նպաստից պահումներ չի կատարվում: