Եկամտահարկի վերաբերյալ

Anushik.

Ո՞ր գնման դեպքում է փոխանցվում եկամտահարկի 11 տոկոս: Եթե ՍՊԸ-ն խանութից գնել է ապրանք, որի դիմաց տվել են միայն ՀԴՄ կտրոն, ՍՊԸ-ն պիտի փոխանցի՞ ՀԴՄ-ի գումարից 11 տոկոս եկամտահարկ: Եթե կտորնի հետ տրամադրեին նաև հաշվարկային փաստաթուղթ, այդ դեպքում պե՞տք չի փոխանցել եկամտահարկ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Եկամտահարկի վերաբերյալ

  1. Եկամտահարկի մասին օրենքի 21-րդ հոդվածի համաձայն կազմակերպությունները, ԱՁ-ները և նոտարները ազատվում են եկամտահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, եթե կատարված ձեռքբերումները հիմնավորվել են ՀԴՄ կտրոններով և կրճատ հաշիվ ապրանքագրերով:
    Այստեղից եզրակացություն` 11տոկոս եկամտահարկ վճարվում է միայն այն դեպքում, երբ կազմակերպությունների, ԱՁ-ների և նոտարների գնումները ոչ մի փաստաթղթով չեն հիմնավորվել:

  2. ՀԴՄ կտրոնով ապրանքի ձեռք բերման դեպում 11 տոկոս եկամտահարկ չի պահվում: Եկամտահարկ պահվում է չհիմնավորված գնման դեպքում, օրինակ` շուկայից ձեռք բերման ժամանակ, երբ գրում եք միակողմանի գնմակ ակտ, որի գումարը չպետք է գերազանցի 300 000 դրամը, այդ թվում 11 տոկոսը:

  3. Համաձայն եմ, միանշանակ 11 % չի պահվում: Դուք կարող եք ՀԴՄ կտրոնին կից գնման ակտ պատրաստել, Ձեր իսկ գնած ապրանքների համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *