Շրջհարկի հաշվարկ

Լիաննա.

Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Մի հարց եմ ուզում տամ, որպես հաշվապահությանը հեռվից ծանոթ մեկը։ Եթե իմ ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով, և հարկվում է 16 կետով (այլ գործունեությունից եկամուտներ)։ Ես այստեղ պետք է լրացնեմ իմ ՀԴՄ-ով ստացված շրջանառության թիվը, այո՞։ Հիմա հարցս, եթե ես մեկ այլ ՍՊԸ-ի հետ աշխատում եմ հաշիվ-վավերագրով, գումարը փոխանցում են իրենք հաշվարկային հաշվով, ես այդ գումարի թիվը պետք է գումարե՞մ իմ ՀԴՄ թվին հաշվարկի ժամանակ (այդ գումարի համար ՀԴՄ տպվու՞մ է, թե՞ ոչ)։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հաշվարկային հաշվով ստացված գումարի թիվը պետք է գումարել ՀԴՄ թվին (այդ գումարի համար ՀԴՄ չի տպվում, այդ եկամուտը հիմնավորված է հաշիվ-վավերագրով)։

Ալլա

Շրջանառությունը ներառում է և կանխիկով և անկախիկ եղանակով կատարված գործունեության արդյունքները։ Այսինքն՝ եռամսյակի ընթացքում գումարում եք և՛ ՀԴՄ շրջանառությունը, և՛ հաշիվ-վավերագրերով նշված գումարները, և այդ թիվը գրում եք 16-րդ տողում։ Անկանխիկի համար ՀԴՄ չեք խփում։

Լիաննա

Շնորհակալ եմ պատասխանների համար։

Նաիրա

Բարև Ձեզ Լիաննա:
Համապատասխան ժամանակաշրջանի համար դուրս գրված հաշիվները գումարում եք ՀԴՄ-ների թվին, դա Ձեր ընդհանուր շրջանառությունն է և ցույց եք տալիս տվյալ ժամանակաշրջանին համապատասխան շրջանառության հարկի հաշվարկի մեջ: