Եկամտային հարկի վերաբերյալ

Նարինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ օգնել ինձ՝ ԱՁ որպես հարկատու հանդիսանում է միկրոձեռնարկատեր: Սեպտեմբեր ամսին ընդունել եմ աշխատող ոչ լրիվ աշխատանքային գրաֆիկով: Հոկտեմբեր ամսին ներկայացրել եմ եկամտային հարկի հաշվետվություն, նշել եմ աշխատավարձ 44 000 դրամի չափով, եկամտային հարկը կազմել է 10 120 դրամ: Գանձումը միասնական հաշվից հենց այդքան էլ կատարվել է: Ինչքանով ես տեղյակ եմ, միկրոձեռնարկատերը վճարում է յուրաքանչյուր գրանցված աշխատողի համար 5000 դրամ եկամտային հարկ:
Կարող եք ասել՝ ի՞նչ կարող եմ անել այս պարագայում:
Նախապես շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Եկամտային հարկի վերաբերյալ

  1. Կապ հաստատեք ՊԵԿ, 060-544444: Հնարավոր է տեխնիկական սխալ: Նման խնդիրներ առաջացել են: Հաշվեվտվության վերևի մասում կա հստակեցում միկրոյի հետ կապված: Միգուցե դա է խնդիրը:

    0
  2. 189. ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ձևում չափման միավորից հետո գտնվող համարվում եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ պտիչկան է անհրաժեշտ դնել:

    0
  3. Ներկայացրեք ճշտված հաշվետվություն, վերևի տողում նշում կա միկրոյի համար, դա նշեք և հաշվարկվում է 5 000 ական ամեն աշխատողի համար:

    0
  4. 189 Ձևը եկամտային հարկի հաշվետվությունը լրացնելիս վերևի մասում կա տեղ նշեք, որ դուք հանդիսանում եք միկրո և այդ դեպքում հարկի չափը պիտի լինի 5 000 դրամ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *