Եկամտային հարկի վճարում

Մերի.

Բարև ձեզ: Եթե ջերմատանս 3 աշխատող եմ պահում, որպես գործատու ի՞նչ գումարի եկամտահարկ պետք է վճարեմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Եկամտային հարկի վճարում

  1. Եկամտային հարկի չափը կախված է վճարվող աշխատավարձի չափից: Մինչև 150 000 դրամի դեպքում հարկվում է՝ 23 տոկոս եկամտային հարկ, 2.5 տոկոս սոց. վճար, 1 000 դրամ դրոշմանիշային վճար: Այսպես, եթե Դուք վճարում եք 100 000 դրամ, ապա մարդկանց լեզվով ասած նրա «կեղտոտ» եկամուտը 135 570 դրամ է, որից 23 տոկոս եկամտային հարկը՝ 31 181 դրամ, 2.5 տոկոս սոց.-ը՝ 3 389 դրամ, և 1 000 դրամ դրոշմանիշային վճարը:

    Իսկ եթե ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ եք, ապա յուրաքանչյուրի համար վճարվում է 5 000-ական դրամ:

    Ընտանեկան ձեռնարկատիրության համար աշխատողները պետք է լինեն ընտանիքի անդամները, տարեկան շրջանառությունը չգերազանցի 24 մլն դրամը, մինչև փետրվարի 20-ը հարկային հայտարարություն ներկայացրած լինել ընտանեկան ձեռնարկատիրության դաշտում աշխատելու համար կամ գրանցման օրվանից հետո 20 օրվա ընթացքում ներկայացնել, եթե տարվա կեսից եք գրանցվել:

    0
  2. Որպես գործատու աշխատող պահելու համար եկամտային հարկ չեք վճարում, սակայն որպես հարկային գործակալ աշխատողների աշխատավարձից պահում եք կատարելու և վճարելու եկամտային հարկ: Քանի դեռ եկամտային հարկի համահարթեցման դրույթը ուժի մեջ չի մտել, Դուք մինչև 150 000 դրամ աշխատավարձից պահելու եք 23 տոկոս եկամտային հարկ, իսկ դրանից բարձրի դեպքում՝ 28 տոկոս:

    0
  3. Մինչև 150 000 դրամ աշխատավարձից գանձելու եք 23 տոկոս, իսկ 150 000 դրամից բարձր աշխատավարձի դեպքում՝ 28 տոկոս եկամտային հարկ: 2020թ. հունվարի 1-ից հետո բոլոր աշխատողների աշխատավարձից գանձելու եք 23 տոկոս եկամտային հարկ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *