Եկամտային հարկ գյուղացուց ձեռքբերում ունենալու ժամանակ

Իրինա․

Եթե հիմնադրամը դրամաշնորհային ծրագրի շրջանակում, աջակցության ծրագիր իրականացնելու նպատակով գյուղացուց գնել է մթերատու կենդանի, գյուղատնտեսական արտադրանք, արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ։ Եթե այո, ապա ի՞նչ դրույքաչափով է հարկվում։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

այո առաջանում է եկամտային հարկ։ 
մթերատու կենդանին դա գույք է, հետևաբար 9. Գույքի օտարումից ստացվող ամբողջ եկամուտների մասով (բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված դեպքերի) եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:
գյուղատնտեսական արտադրանքի մասով նայեք ՀՕ հ.150 մաս 13,

Իրինա
Իրինա
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ

Մարի
Մարի
1 տարի առաջ

Գյուղատնտեսական արտադրանքը հանդիսանում է նվազեցվող եկամուտ և չի հարկվում, իսկ մթերատու կենդանու վաճառքի դեպքում հարկվում է 10% եկամտային հարկով, եթե կենդանին մորթվեր և որպես միս վաճառվեր, այդ դեպքում կհամարվեր գյուղատնտեսական արտադրանք։

Իրինա
Իրինա
1 տարի առաջ
Ի պատասխան  Մարի

Շնորհակալ եմ