Երեխայի խնամքի արձակուրդից վերադարձած աշխատողի արտոնությունների վերաբերյալ

Ողջույն, հարգելի փորձագետներ:

Մինչև երեխայի 1.5 տարին լրանալը աշխատակիցը վերադարձել է իր ցանկությամբ աշխատանքի` երեխայի խնամքի արձակուրդից: Աշխատողն ունի արտոնություններ և կարող է աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով: Ոչ լրիվ աշխատաժամանակը ի՞նչ տևողությամբ կարելի է սահմանել, անհրաժե՞շտ է արդյոք համաձայնագիր և հրաման ձևակերպել, և այդ աշխատաժամանակը ևս տաբելում նշվու՞մ է:

Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Avatar
Author: arpineman

2 thoughts on “Երեխայի խնամքի արձակուրդից վերադարձած աշխատողի արտոնությունների վերաբերյալ

  1. Այս դեպքում կարող եք օգտվել դայակների պետական ծրագրից, դայակ կարող է հանդես գալ նաև տատը: Իսկ ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ Ձեր համար կարող է սահմանվել` աշխատողի և գործատուի համաձայնությամբ:

  2. Այո, եթե վերադարձել է աշխատանքի, ապա արտոնոնությունը գործատուի համաձայնությամբ է կատարվելու:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *