Երեխայի խնամքի նպաստ

ANIL.

Բարև Ձեզ,
Ես վերջերս վերադարձել եմ ֆիզ. արձակուրդից, անցել է 140 օր, և անցել եմ աշխատանքի, սակայն օրենքով, եթե չանցնեի աշխատանքի, կգնայի երեխայի խնամքի համար արձակուրդ: Հարցս նրանումն է, եթե երեխային խնամում է տատիկը, ով նույնպես աշխատում է, կարող է նա գնալ երեխայի խնամքի արձակուրդ, և արդյոք այդ գնացած տարիները կամ ամիսները նրան ստաժ կհաշվարկվեն և կստանա 18000 ամսական գումարը, որ ես կստանայի, եթե գնայի երեխայի խնամքի արձակուրդ:
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
29 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Այլեքս

Համաձայն Աշխատանքային օրենսգրքի երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր, հոր , տատի, պապի կամ այլ հարազատի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:
Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը , այսինքն խնամքի համար հատկացված արձակուրդում շարունակվում է հաշվարկվել աշխատանքային ստաժը, սակայն այն չի հաշվարկվում ամենամյա արձակուրդը հաշվարկելու և տրամադրելու համար:
Համաձայն պետական նպաստների մասին օրենքի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունք ունի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձը` ծնողներից մեկը մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, այսինքն նպաստը տրամադրվում է միայն ծնողներից մեկին և մինչև երեխայի 2 տարին լրանալը:
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրամ է:
Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար:
Հարգանով` “ILEX” իրավաբանական գրասենյակ
ilex@y շնիկ mail.com

Լիանա

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր են պետք:

"ՀԱԿՏԷԴ" հաշվապահական ընկերություն

Barev Dzez!Hamadzajn HH Ashxatanqajin orensgrqi tatikin nuynpes hasnum e erexaji xnamqi ardzakurd minchev nra 3 tarekan darnal@,vor@ k@ndgrkvi tatiki staji mej ev hnaravorutyun kunenaq stanalu erexajin hasaneliq gumar@:
Manramasn xndrum em zangahaer +374.10.23-71-02/ext 112/

Ելենա

140 օր հետո գործատուն ձեւակերպում է արձակուրդ 2 տարով, ձեր ստաժը 2 տարում հաշվվում է: Բայց տատիկի պարագայում չեմ կարծում, որ նա կստանա ձեւակերպել այդպիսի արձակուրդ եւ ստանա այդ 18 000 դրամը: Դուք կարող եք աշխատել, բայց ձեւակերպել, որ իբրեւ արձակուրդում եք:

Տիգրանուհի

Բարև ձեզ, ինձ մարտ ամսվա մանկական նպաստից զրկել են այն բանի համար , որ իբրև ես ուշացրել եմ թղթերի ձևակերպումը . Տղաս մարտի 24-ին կդառնա 4 ամսական , և ես լսել եի , որ 4,5 ամսականից պետք է սկսվի տղթերի ձևակերպումը . Ասեք ինձ , արդյոք նրանք իրավունք ունեն զրկել որդուս մարտ ամսվա նպաստից

Աննա

Բարև Ձեզ,Տիգրանուհի,ես ինքս անցյալ տարի ձևակերպել եմ իմ ֆիզարձակուրդի թղթերը և կարգն այսպես է.140 օրը լրանալուց հետո միայն նրանք քեզ տրամադրում են 18000 դրամ,իսկ եթե ուշացնում ես,ապա դա էլ հոգ չէ,քանի որ մինչև մեկ տարի լրանալը նրանք ձևակերպումներ ընդունում են և վճարումներ անում են,իմ 140 օրը լրացել էր ապրիլին ,լրացման հաջորդ օրով գրել եմ հրաման ,որ ես գտնվելու եմ ֆիզարձակուրդում այսինչ թվականից այսինչ թվականը,իսկ նրանք վճարումներ սկսել են մայիս ամսից,ի դեպ նրանք մայիս և հունիս ամիսները բերել են հունիսի վերջին,այնպես որ մի գուցե Ձերն էլ ուշացնեն,բայց գումար չտրամադրելու ոչ մի հիմք չունեն:

Hasmik

Աննա ջան, բարև, մի բան եմ ուզում հարցնել. երբ Դուք ստացաք Ձեր նպաստի գումարը, թղթերը տալուց ինչքան ժամանակ հետո տվեցին գումարը:

Այլեքս

Տիգրանուհի.
Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար գործատուի համապատասխան հրամանն ուժի մեջ մտնելու ամսից: Այսինքն օրենքը Ձեր իրավունքի ծագման պահը կապում է գործատուի հրամանի հետ, և 4.5 ամսվա մասին խոսք լինել չի կարող. այստեղ ըստ էության անհրաժեշտ է հետևողական լինել, որպեսզի գործատուն չուշացնի հրամանի արձակումը, որն անհրաժեշտ է ներկայացնել նպաստը ստանալու համար.
1 դիմում.
2 երեխայի ծննդյան վկայականի պատճենը.
3 տեղեկանք բնակության վայրից.
4 տեղեկանք աշխատավայրից իր` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին.
5 ծնողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
6 երեխայի և ծնողի սոցիալական ապահովության քարտը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք:
Ձեր իրավունքները պաշտպանված են, քանզի
Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է իրավունքը ծագելու ամսվան հաջորդող ամսվա մեկից, եթե ծնողը դիմել է ոչ ուշ, քան իրավունքը ծագելուց հետո՝ տասներկու ամսվա ընթացքում:
Այսինքն եթե առկա է գործատուի հրամանը, ուստի այդ պահից ծագել է երեխայի մինչև երկու տարին լրանալը նպաստ ստանալու իրավունքը, և ցանկացած ժամանակ մինչը երեխայի 12 ամիսը լրանալը բոլոր վերոնշյալ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կստանաք յուրաքանչյուր ամսվա համար 18.000 դրամ.այս դեպքում` 72.000 դրամ:
Այլ հարցերի համար կարող եք զանգահարել 093 283074:
Հարգանով` “ILEX” իրավաբանական գրասենյակ
ilex@y7mail.com

Տիգրանուհի

Եվս մեկ հարց, ես ֆիզ. արձակուրդից գնում եմ ֆիզ. արձակուրդ, ե՞րբ պետք է ձևակերպեմ թղթերը և կստանա՞մ ֆիզի համար գումար, եթե չեմ աշխատում:

Artur

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը աշխատող մայրերի համար սահմանվել է ամսական 18000 դրամ: Գազի սակագնի բարձրացմամբ պայմանավորված սոցիալապես առավել խոցելի խմբերին դրամական օժանդակություն ցուցաբերելու նպատակով, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում անցկացված արտագնա նիստում Հայաստանի կառավարությունը որոշեց 2010թ. մայիսի 1-ից 15 տոկոսով (3000 դրամով) ավելացնել սոցիալական նպաստները, իսկ նոյեմբերի 1-ից` 11 տոկոսով (2500 դրամով) կենսաթոշակները։ Ի՞նչ է, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը սոցիալական նպաստ չէ՞: Ինչու՞ առ այսօր այն մնացել է 18000 դրամի սահմանում:

Էլիզ

Երեխաս արդեն 1տ 4 ամսեկան է, մինչև դեկտեմբեր ամիս աստացել եմ խնամքի նպաստ: Օրենքում փոփոխություններ մտցնելու պատճառով արդեն 2 ամիս է, ինչ գումար չեմ ստանում: Բանը նրանում է, որ փաստացի բնակվում եմ Արաբկիրում, սակայն գրանցված եմ այլ թաղամասում, ստիպված էի դուրս գալ հաշվառումից, որպեսզի գործերս տեղափոխեմ իմ գրանցման թաղամաս, սակայն այնտեղ ինձ ասացին, որ օրենքով դա արգելված է, քանի որ ես այնտեղ փաստացի չեմ բնակվում: Փաստորեն հայտնվել եմ անելանելի իրավիճակում: Ի՞նչ անեմ: Նախապես շնորհակալություն:

Varduhi

Ասացեք խնդրեմ, եթե երրորդ երեխան զույգ է, ամեն երեխային տրվու՞մ է միանվագ 420000 դրամ:

Թագուհի

Բարև: Հարգելի Վարդուհի, ուրախությամբ կարող եմ պատասխանել՝ այո, երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար: Դուք կստանաք 430000 դրամ յուրաքանչյուր երեխայի համար:

Լուսին

Նախ շնորհակալություն հետաքրքիր տեղեկությունների համար:

Հարցս հետևյալն է` շուտով կլրանա բալիկիս 1 տարեկանը, ես չեմ աշխատում: Կարո՞ղ եմ արդյոք օգտվել որևիցէ գումարային օժանդակությունից:

Կանխավ շնորհակալություն:

Lilit

Բարև ձեզ: Ես Հայփոստում աշխատում եմ հինգ ամիս և փետրվարի 14-ին պետք է գնամ ֆիզարձակուրդ: Խնդրում եմ պատասխանեք` օրենքով ինձ տրվու՞մ է ֆիզ. արձակուրդ, և արդյո՞ք 140 օրվա համար պետք է վարձատրվեմ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Զարա

Բարև ձեզ: Ես լսել եմ, որ 2013թ հուլիս ամսից ՀՀ կառավարության որոշմամբ կընդունվի օրենք, որ չաշխատող մայրերը նույնպես կստանան երեխայի խնամքի համար նախատեսված գումար` 18000 դրամ: Խնդրում եմ պատասխանեք` դա ճի՞շտ է արդյոք, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Գայանե

Ողջույներս բոլորին:
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Ես չեմ աշխատում և մինչ եռեխայիս ծնվելը չեմ աշխատել: Երեխան 6 ամսեկան է, և ես ցանկության դեպքում էլ առողջական խննդիրների պատճառով չեմ էլ կարող աշխատել: Իմ երեխային նպաստ հասնու՞մ է, թե՞ ոչ:

Tatev

Բարև ձեզ, ես միայնակ մայր եմ, երեխաս 16 օրեկան: Ցանկանում եմ իմանալ` իմ երեխան ի՞նչ առավելություններ ունի, և որտե՞ղ պետք է դիմեմ նպաստ ստանալու համար, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Սուսաննա

Բարև ձեզ: Ես ապրիլի 28-ին իմ թղթերը տվել եմ երեխայի խնամքի նպաստը ստանալու համար (18 000), բայց արդեն 2 ամիսն է` իմ անունը չկա ցուցակներում, ինձ այնտեղ ասացին, որ մայիսին կստանամ, բայց ոչ մայիսին կար, ոչ էլ հունիսին, ի՞նչն է պատճառը, կասե՞ք, խնդրում եմ:

Susanna

Բարև ձեզ: Երեխայի խնամքի նպաստը տրամադրվում է 2 տարի լիարժեք, թե՞ երեխայի մինչև 2 տարեկան դառնալը: Կանխավ շնորհակալություն:

Կամիլա

Բարև Ձեզ, ես կցանկանայի տեղեկանալ` կա՞ հստակ տեղեկանքի փաստաթղթայի օրինակ՝ ըստ որի առանց խնդիրներ առաջանալու նպաստը կհաստատվի: Արդեն երկրորդ անգամ է գնում եմ սոց. գրասենյակ` տանելով աշխատանքի վայրից վերցված տեղեկանք, սակայն այն սխալ է ձևակերպված լինում: Իավաբաններին շատ կխնդրեի մեկ օրինակ այստեղ տրամադրել ինձ, թե ինչ կառուցվածք պետք է ունենա տեղեկանքը: Կանխավ շնորհակալություն:

Քնարիկ

Ներողություն, ներկա պահին կա այս միտումը, որ նորից կստանանք 18.000 դրամը ամսական աշխատող մայրերը, որոնք գտնվում են ֆիզ արձակուրդում, հիմա բալիկս դեռ քառասուն օրեկան չկա, ցանկանում եմ իմանալ` ես կստանա՞մ 18 000 դրամ:

Ani

Կներեք, մայրության նպաստը քանի՞ օրում է տրամադրվում:

Գայանե Մանվելյան

Բարև ձեզ իմ աշխատավարձը 55 000 դրամ է, աշխատել եմ գրանցված 4.5 ամիս, կասե՞ք ինչքան կկազմի իմ մայրության գումարը:

Նաիրա

Բարև ձեզ, կցանկանայի իմանալ` չաշխատող մայրերին տրվող մայրական նպաստի տրամադրման համար ի՞նչ փաստաթղթեր են պետք և ե՞րբ պետք է ներկայացվի, և ի՞նչ որ կապ ունի, թե երբ է հղին գրանցվել բուժհաստատությունում:

Narine

Բարև ձեզ: Մի հարց եմ ուզում տալ: Ես հիմա ֆիզ. արձակուրդի մեջ եմ, էլի ֆիզ. եմ գնալու: Խնդրում եմ ասեք, թե երբ փաստաթղթերս ներկայացնեմ ու արդյո՞ք աշխատանքի վայրից էլի ստանալու եմ ֆիզի գումարը:

Մարինա

Բարև ձեզ։ Երեխայիս 2 տարեկանը լրացել է դեկտեմբերի 31-ին, բայց վերջին դեկտեմբեր ամսվա 18 000 դրամը ես չեմ ստացել, քանի որ երբ գնացել եմ հայփոստ, աշխատակիցը տեղում չի եղել, իսկ 2020 թվականի հունվար ամսին բնականաբար արդեն ցուցակում չէի։ Ինչպե՞ս կարող եմ ստանալ վերջին ամսվա դեկտեմբերի 18 000 դրամը:

Սոնա

Ինձ հետաքրքրում է՝ ե՞րբ են տալիս դեկրետային գումարը՝ երեխան ունենալուց հետո՞, թե՞ մինչ ունենալը թուղթը ներկայացնելուց հետո։

Մարիաննա

Վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում: