Ընկերությունը ապրանք է ներմուծել

Արա.

Հանդիսանում եմ ներմուծող ընկերություն: Ռուսաստանից Հայաստան ապրանք ներմուծելիս ինչպե՞ս ես կարող եմ վերադարձնել Ռուսաստանին վճարված ավելացված արժեքի հարկը: Խնդրում եմ, բացատրեք ընթացակարգը:
Ներմուծման ընթացքում որոշ ապրանքներ դարձել են ոչ պիտանի, ինչպե՞ս ես տվյալ ապրանքների ոչ պիտանի դառնալու պարագայում կարող եմ ազատվել ավելացված արժեքի հարկից:
Խնդրում եմ պատասխանել՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «Վեռոն» ծրագիրը, և ինչպե՞ս են օգտվում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ընկերությունը ապրանք է ներմուծել

  1. Ներմուծում անելուց առաջ պետք է մատակարարին տեղյակ պահեիք, որ ԵՏՄ անդամ պետությանը հաշիվ-ապրանքագիր դուրս գրելիս պետք է նշեին ԱԱՀ-ն 0 կամ առանց ԱԱՀ՝ նայած՝ նրանք որ հարկման դաշտում են աշխատում, այնպես որ ՌԴ-ում վճարած Ձեր ԱԱՀ-ն հնարավոր չէ վերադարձնել:
    Ոչ պիտանի ապրանքների համար կազմում եք խոտանի ակտ ու դուրս եք գրում, եթե աշխատում եք ընդհանուր հարկման դաշտում, պետք է սահմանված չափով դուրս գրեք՝ ըստ ՀՕ 73-րդ հոդվածի՝ Պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը, մաս 6, և 122-րդ հոդվածի՝ Կորուստները:
    «Վեռոն» ծրագիրը դրոշմապիտակների վերագրման համար է նախատեսված, որի համար պետք է ունենաք մուտքանուն ու ծածկագիր, այցելեք ՀՏ:

  2. 1. Ռուսաստանում մուծված ավելացված արժեքի հարկի գումարը վերադարձվում է Ռուսաստանում, Ռուսաստանի օրենսդրությամբ:
    2. Եթե ներմուծման ընթացքում որոշակի քանակությամբ ապրանք դարձել է ոչ պիտանի, պետք է պետական լիազոր մարմնի աջակցությամբ կազմել հանձնաժողով և կազմել ակտ: Հետագայում պետք է ներկայացնել հաշվետվություն պիտանի ապրանքի մասով, իսկ եթե ներկայացվել է հաշվետվություն ամբողջական ապրանքի համար, ապա այն պետք է ճշտվի:
    3. «Վեռոն» ծրագիրը, իմ տեղեկություններով, կնքվում է հարկային մարմնում: Այն, իմ կարծիքով, կապված է ներմուծված ապրանքներին դրոշմապիտակներ փակցնելու հետ:

  3. Ոչ պիտանի ապրանքների մասով դուրս գրման կարգ կա, իսկ ԱԱՀ-ի մասով կարող եք դիմել նաև ՊԵԿ, քանի որ կա անուղղակի հարկերին վերաբերող ԵՏՄ համաձայնագիր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *