Posted in Թեստեր Թեստ Հարկային օրենսգրքից (թեստ #36) 29/10/2025 Մեկնաբանել on Թեստ Հարկային օրենսգրքից (թեստ #36) 539 661 Created on Հոկտեմբեր 29, 2025 By Accountant.am Թեստ Հարկային օրենսգրքից (թեստ #36) 1 / 10 Ե՞րբ է որոշվում ԵՏՄ անդամ չհամարվող պետությունից ներմուծվող ապրանքի հարկման բազան արտարժույթով արտահայտված գործարքի դեպքում․ Ապրանքի մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթվի դրությամբ Ապրանքի՝ սահմանը հատելու ամսաթվի դրությամբ Ապրանքի մատակարարման պայմանագրի կնքման ամսաթվի դրությամբ 2 / 10 Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանց միջև կատարվող ծառայության մատուցման գործարքի հարկման բազան որոշվում է․ Ծառայության մատուցման ավարտի ամսաթվի դրությամբ Համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթվի դրությամբ Գործարքի գումարի վճարման ամսաթվի դրությամբ 3 / 10 Ո՞ր օրվա փոխարժեքն է հիմք ընդունվում տվյալ օրվա համար՝ արտարժույթով արտահայտված գործարքների հաշվառման ժամանակ․ Կենտրոնական բանկի կողմից մինչև ժամը 16:00 հրապարակված միջին փոխարժեքը Կենտրոնական բանկի կողմից նախորդ օրվա հրապարակած փոխարժեքը Տվյալ օրվա առևտրային բանկերի միջին փոխարժեքը 4 / 10 Ե՞րբ են կազմակերպությունները համարվում փոխկապակցված՝ ըստ բաժնեմասի չափի․ երբ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 10 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին երբ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին երբ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 50 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին 5 / 10 Կարո՞ղ են արդյոք կազմակերպությունները ճանաչվել փոխկապակցված, եթե բաժնեմասային կապ չկա, բայց ունեն ընդհանուր տնտեսական շահեր և համաձայնեցված գործողություններ Ոչ, միայն բաժնեմասի առկայության դեպքում են համարվում փոխկապակցված Այո, եթե դա հաստատվում է հարկային մարմնի կողմից սահմանված կարգով Միայն այն դեպքում, երբ երկուսն էլ պետական կառույցներ են 6 / 10 Ո՞ր հանգամանքներն են հաշվի առնվում հարկային մարմնի կողմից փոխկապակցվածություն ճանաչելու ժամանակ․ Միայն կազմակերպությունների հաշվապահական հաշվետվությունները Միայն բաժնետերերի թվաքանակը Գործարքների ծավալը, պարբերականությունը և շուկայական մասնաբաժնի մեծությունը 7 / 10 Հարկային հաշիվներ դուրս չեն գրում․ ԱԱՀ վճարող չհամարվողները՝ ԱԱՀ վճարող չհամարվելու հաշվետու ժամանակաշրջաններում իրականացված գործարքների մասով այն գործարքների մասով, որոնք ազատված են ԱԱՀ-ից այն գործարքների մասով, որոնք ենթակա են ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման բոլոր թվարկված դեպքերում 8 / 10 ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում․ ԱԱՀ վճարող չհամարվողները եթե ոչ իրացման նպատակով 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո ձեռք են բերվել կամ ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար եթե 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո լիզինգի (տարատեսակների) պայմանագրերով ստացվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար բոլոր թվարկված դեպքերում 9 / 10 Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ չեն համարվում․ մասնակիցների կողմից շահութահարկ վճարողի կանոնադրական կապիտալում կատարված ներդրումները հարկային արտոնությունների և վճարների գծով տրվող արտոնությունների գումարները ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները), աշխատանքները և ծառայությունները բոլոր թվարկվածները 10 / 10 Շահութահարկ վճարողները պարտավոր են ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, կատարել շահութահարկի կանխավճարներ․ նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 10 տոկոսով հաշվարկվող գումարի և նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների մեկ տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի և նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի և նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների հինգ տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով 0% Վերսկսել Նման նյութեր՝ Թեստ ՀՀ Հարկային օրենսգրքից (թեստ #7) Թեստ ՀՀ Հարկային օրենսգրքից (թեստ #2) Թեստ ՀՀ Հարկային օրենսգրքից (թեստ #16) Գտնել աշխատանք Թեստ – 9 հարց հարկային ոլորտից (թեստ #21)