Թույլատրվու՞մ է արդյոք Ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողի փոխարեն նոր աշխատող ընդունել

Արշակ.

Բարև ձեզ: Հարկադիր պարապուրդի ընթացքում թույլատրվու՞մ է անաշխատունակության /ֆիզ/ արձակուրդի փոխարեն այլ անձի աշխատանքի ընդունել:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Թույլատրվու՞մ է արդյոք Ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողի փոխարեն նոր աշխատող ընդունել

  1. Հարգելի Արշակ, պարապուրդը աշխատավայրում ստեղծված այն իրավիճակն է, որի ժամանակ գործատուն, արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում ապահովել աշխատողի` աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը: Այդ դեպքում նոր աշխատողը ի՞նչ աշխատանք կատարելու համար է ընդունվում աշխատանքի:

    Իսկ ընդհանրապես, ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի լուծումը արգելվում է: Հոդված 114, Մաս 2, կետ 2.1: Թույլատրվում է ժամանակավոր աշխատող ընդունել, ընդ որում՝ պայմանագրի ժամկետը նշվում է մինչև ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողի` աշխատանքի վերադառնալը:

    0
  2. Հարցն այն է, որ փաստացի գտնվել են պարապուրդի մեջ, սակայն պարապուրդ չի ձևակերպվել, աշխատավարձը 2/3-ի փոխարեն հաշվարկվել է 100%: Հասկանալի է, որ տրամաբանություն չկա աշխատակից ընդունելու, սակայն արդյո՞ք որևէ նման արգելք դրված է, թե՞ ոչ:

    0
  3. Արգելք կա ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողին աշխատանքից ազատելու համար: Աշխատանքը կատարելու համար կարող են ընդունել ժամանակավոր աշխատողի, բայց մինչև այն ժամանակը, երբ նախորդ աշխատողը կվերադառնա արձակուրդից: Իսկ եթե պարապուրդ չի ձևակերպվել, և աշխատավարձն էլ լրիվ վճարվել է, ուրեմն աշխատավայրի կարգավիճակը մնացել է նույնը, և այստեղ հարցը այն չէ, որ պարապուրդի ժամանակ են նոր աշխատակից ընդունում, այլ ընդհանրապես ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողի փոխարեն: ԱՕ-ում հատուկ չի նշվում, որ արգելվում է պարապուրդի ժամանակ աշխատող ընդունել, բայց չէ՞ որ կնքվող պայմանագրի մեջ նշվում է, թե տվյալ աշխատակիցը ինչ աշխատանք պետք է կատարի, իսկ եթե չկա նման աշխատանք, ապա ի՞նչ նշվի:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *