Ի՞նչ է անհրաժեշտ շինանյութի խանութ բացելու համար

Բարև Ձեզ: Կխնդրեի ինձ օգնեիք հասկանալու՝ ինչից պետք է սկսեմ և ինչ անեմ, ցանկանում եմ բացել շինանյութի խամութ, ինչպե՞ս պետք է Ա/Ձ բացեմ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և ինչպե՞ս: Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Avatar
Author: Tatul

6 thoughts on “Ի՞նչ է անհրաժեշտ շինանյութի խանութ բացելու համար

  1. Ա/Ձ-ն բացում եք պետ. ռեգիստրում՝ 3 000 դրամ պետական տուրք կառաջանա գրանցման համար: Ա/Ձ-ն բացելուց հետո գրանցվում եք taxservice.am կայքում և ուղարկում համապատասխան հարկատեսակով աշխատելու դիմում՝ 20 օրվա ընթացքում: Նպատակահարմար է սկզբում մինչև ԱԱՀ-ի շեմը անցնելը շրջ. հարկով աշխատեք՝ հասույթի 5%-ից հանում եք ձեռքբերումների 4%-ը, բայց ոչ պակաս հասույթի 1,5%, բացի այդ վճարում եք ամսական 5 000 դրամ շահութահարկ + 5 000 դրամ սոց. (եթե 1974թ-ից հետո է ծնվել Ա/Ձ-ն) + 12 000 տարեկան դրոշմանիշային և, եթե վարձու աշխատող կունենա արդեն աշխատավարձի հարկը: Հասույթն էլ ֆիքսում եք հդմ-ով, ինչքանով տեղյակ եմ ամենահարմարը Ինթեք ՍՊԸ-ն է առաջարկում:

  2. Ա/Ձ գրանցվելու համար պետք է վճարել 3 000 դրամ: Պետք է գործեք շրջհարկի համակարգում, եթե հատկապես Երևանում է, մինչ այդ պետք է արդեն հարկային էլեկտրոնային համակարգում գրանցվել նույնականացման քարտով կամ որևէ այլ անձի միջոցով: Ա/Ձ-ի հաշվով առանձին են վճարվում շրջհարկը, սոց. վճարը ու դրոշմանիշայինը, գրանցված աշխատողի համար այլ հաշվարկով են դրանք վճարվում: Կարող եք նաև զանգել 099455932:

  3. Սկսեք Ա/Ձ բացելուց: Նախ պետք է ունենաք Այդի քարտ /ակտիվ/, գնում եք Պետ. ռեգիստր – անձնագրով, սոց. քարտով, ստանում եք ՀՎՀՀ, որից հետո գրանցվում եք Հարկային տեսչությունում, ստանում եք գաղտնաբառ, դիմում պետք է տաք, թե ինչ հարկատեսակով պետք է աշխատեք: Խանութի համար տարածք է պետք՝ սեփական կամ վարձակալությամբ, պետք է ունենաք նոր սերնդի ՀԴՄ: Սրանք մինիմալ քայլերն են, հարկերի մասին – եթե սոց. վճար վճարող եք, ամեն ամիս 10 000 դրամ վճար, որից 5000-ը շահութահարկ, 5000 սոց., տարվա վերջում 12000 դրամ դրոշմանիշային վճար և իհարկե շրջհարկ, կա՛մ արտոնագրային, կա՛մ ԱԱՀ յուրաքանչյուր ամիս պետք է հաշվարկել և վճարել: Մնացածը մեր գործընկերները կլրացնեն:

  4. Պետ. ռեգիստրում բացեք ԱՁ, պետք է գրանցվեք էլ. հաշվետվության համակարգում, կախված շուկայից կարող եք հարկվել շրջհարկով կամ ԱԱՀ-ով: Խորհուրդ կտամ հաշվապահի օգնությանը դիմել:

  5. Առաջին քայլով պետք է գրանցվեք պետական ռեգիստրում Ձեզ տրամադրեն ՀՎՀՀ: Պիտի գրանցվեք հարկային դաշտում էլեկտրոնային տարբերակով: Հաշվետվություն ուղղարկեք, որ հարկատեսակով եք աշխատելու: Ավելի մանրամաների համար կարող եք զանգահարել 098160368 Աննա

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *