Ի՞նչ է լինում փոխադրված և չօգտագործված արձակուրդի հետ

Mariam Khloyan.

Բարև ձեզ:
Հարց սհետևյալն է` ամենամյա վճարովի արձակուրդը հաջորդ տարի փոխադրելու և 18 ամսվա ընթացքում չօգտագործելու դեպքում ի՞նչ է լինում դրա հետ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Ի՞նչ է լինում փոխադրված և չօգտագործված արձակուրդի հետ

  1. Չօգտագործած արձակուրդային գումարը աշխատանքից ազատելու ժամանակ վերջնահաշվարկի հետ վճարում են:

  2. Բարև Ձեզ, հարգելի Մարիամ:
    Տեղափոխված ամենամյա արձակուրդը 18 ամսվա ընթացքում կամ դրանից հետո չօգտագործելու դեպքում, այն այնպես էլ մնում է որպես չօգտագործված: Եվ եթե աշխատելու ընթացքում աշխատողը այն չի հասցնում օգտագործել, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվելուց այդ արձակուրդը աշխատողին տրամադրվում է դրամական փոխհատուցման տեսքով:

    1. Հարգելի Աննա, խնդրում եմ ասեք այդ փոխհատուցման հաշվարկման ձևը (հարկվու՞մ է դա, թե ոչ): Կանխավ շնորհակալություն:

  3. Բարև Ձեզ, հարգելի Անահիտ:
    Չվճարվող արձակուրդի համար փոխհատուցումը կատարվում է հետևյալ կերպ. հաշվարկվում է վերջնահաշվարկի օրվա դրությամբ աշխատողի միջին ամսական աշխատավարձը (միջին աշխատավարձի հաշվարկը կատարվում է համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի): Այդ միջին ամսական աշխատավարձը 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում բաժանվում է 21-ի, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 25-ի և բազմապատկվում աշխատողի չօգտագօրծած արձակուրդի օրերի թվով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *