03/11/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

ԱՕ հոդված 164. Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը
1. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում:
Հոդված 165. Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը
Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են`
1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.
2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը ամբողջությամբ կամ մասամբ
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.
5) հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը` նախկին աշխատանքին վերադառնալու դեպքում.
6) օրինական գործադուլի ժամանակահատվածը.
Օգտվեք չվճարվող արձակուրդի Ձեր օրերից։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Պետք է ստիպված չվճարվող արձակուրդ ձևակերպեք,մինչև տարին փոխվի:

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

2016 տարվա ամենամյա արձակուրդը չի կորում, վերջնահաշվարկի ժամանակ հաշվում եք:

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Դուք չեք կարող օգտագործել դեռ չկուտակած արձակուրդը, կարող եք չվճարվող արձակուրդ վերցնել, 1 տարվա ընթացքում հասնում է 60 օրացուցային օր չվճարվող արձակուրդ։
Հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը՝ նախկին աշխատանքին վերադառնալու դեպքում, ներառվում է աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, այսինքն՝ այդ ընթացքում կուտակվում է արձակուրդ, կարող եք դիմել այդ արձակուրդը օգտագործելու համար, իսկ վերջնահաշվարկի ժամանակ հատուցվում է կուտակված արձակուրդի բոլոր օրերի համար։