Ի՞նչ է հարկային հաշիվը

Վրույր.

Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, և ինձ հետաքրքրում է, թե ինչ է հարկային հաշիվը: Նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ի՞նչ է հարկային հաշիվը

  1. Հարկային հաշիվ է համարվում ԱԱՀ-ի մասին օրենքի 20 հոդվածով սահմանված կարգով լրացված և դուրս գրված հաշվարկային էլեկտրոնային փաստաթուղթը: Հարկային հաշիվը էլեկտրոնային փաստաթուղթ է և պաշտպանված է էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Հարկային հաշվում պարտադիր նշվում են`
    1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջներով նախատեսված տվյալները (Տես՝ ՀՀ 25 օգոստոսի 1998 թվականի N 525 ԿՈ).
    2) ԱԱՀ-ի դրույքաչափն ու գումարը` առանձին տողով.
    3) հարկային հաշվի սերիան ու համարը.
    4) ԱԱՀ վճարողի հաշվառման համարը.(ՀՀ 25 դեկտեմբերի 2014 թվականի N 1501-Ն ԿՈ)
    5) ապրանքի մատակարարման կամ ծառայության մատուցման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը:
    Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարման դեպքում հարկային հաշվում առանձնացվում է նաև ակցիզային հարկի գումարը:
    ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐՎՈՒՄ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *