Գնորդը չի ստորագրել հարկային հաշիվը

Սերգեյ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք.
Իմ ֆիրմայի կողմից դուրս է գրվել ապրանքների մատակարարման հարկային հաշիվ, սակայն գնորդ ընկերությունը հրաժարվում է այն ստորագրել ինձ համար անհայտ պատճառով, ավելի ճիշտ չեմ կարողանում կապ հաստատել: Արդյո՞ք հարկային հաշիվը անվավեր է ճանաչվում, թե՞ ինչ որ ժամանակ անց համարվում է ստորագրված, և գնորդի վրա ընկնում է վճարելու պարտականություն: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հուսով եմ օգնեցի

Տվյալ դեպքերում ճիշտ է ապրանքները մատակարարելիս հարկային հաշվի թղթային տարբերակը ներկայացնել գնորդին ստորագրման։ Թղթային տարբերակի վրա ստորագրելու դեպքում Ձեր դուրս գրած հարկային հաշիվը անգամ նրա կողմից էլեկտրոնային չստորագրվելու դեպքում կհամարվի ստորագրված։ Գնորդ կազմակերպության կողմից հաշիվը չստորագրելը ձեռնտու չէ և Ձեզ, և գնորդին, քանի որ նա չի կարող նվազեցնել այդ հարկային հաշվի ԱԱՀ գումարը (ԱԱՀ վճարող լինելու դեպքում), իսկ շրջանառության հարկ վճարող լինելու դեպքում չի կարող այն համարել ծախս։ Գնորդի կողմից չստորագրելու դեպքում Ձեր հարկային հաշիվը կարող է համարվել անապրանք փաստաթուղթ։

Սամվել

Բարև Ձեզ, Սերգեյ, եթե գնորդը չի ստորագրել հարկային հաշիվը, ապա նա դրա համար պատասխանատվություն չի կրում, դուք պիտի մի ժամվա մեջ անվավեր ճանաչեիք հաշիվը: Եթե անվավեր եք ճանաչում ավելի ուշ, ապա հնարավոր է հարկային մարմիններից ստանաք պահանջ` ներկայացնելու չեղյալ համարված գործարքի պատճառի մասին բացատրագիր: Եթե չհիմնավորեք պատճառը, ապա այդ գործարքը դիտվում է որպես վավեր գործարք, հետեվաբար ավելացնում է շրջանառությունը: