Ի՞նչ հաշվետվություններ պետք է անհատ ձեռներեցը ներկայացնի

Սոնա.

Բարև Ձեզ,

Շատ եմ խնդրում օգնեք ինձ հետևյալ հարցում. ինչ հաշվետվություններ պետք է անհատ ձեռներեցը ներկայացնի հարկային տեսչություն եռամսյակի ավարտին, եթե այդ եռամսյակում ոչ մի գործարք չի արել, (Եթե հնարավոր է ուղարկեք տիպային տարբերակ) և արդյոք անհրաժեշտ է սոց. վճարումները կատարել, եթե գործարք չի արվել:

Կանխավ շատ շնորհակալություն

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Ի՞նչ հաշվետվություններ պետք է անհատ ձեռներեցը ներկայացնի

  1. Բարև Սոնա,պետք է անպայման կատարել սոց. վճար. 5000 դրամ,անհատ ձեռնարակատիրոջ համար,իսկ եռամսիակի ավարտին պետք է ներկայացնի 0-ական հաշվետվություններ……իսկ աշխատող չունեք ձևակերպված?

    0
  2. Բարև Ձեզ,

    Նախ շատ շնորհակալություն պատասխանների համար:
    Հարգելի Սոնյա աշխատողներ չունեմ, իսկ զրոյականով կոնկրետ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ:

    0
  3. Սոնա ջան,եթե աշխատող չունեք միայն եկամտահարկի հաշվետվություն,իսկ ետե գործարք չեք անում ուրեմն ժամանակվոր դադարեցրեք ավել գլխացավանք չունենաք…և չեք վճարի ամսեկան սոց.

    0
  4. Ողջույն
    Սոնա ջան եթե գործարք չի կատարվել և աշխատող չունեք ապա հաշվետվություն չեք ներկայացնում: Որպեսզի Ա/Ձ-ի 5.000 ամսեկան գումարները չմուծեք,ապա ձեր պետ.ռեգիստրի վկայականը ժամանակավորապես հանձնեք ՀՏ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *