Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Անի.

Բարև, խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին. շահաբաժինը բաշխելիս ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում հարկատեսակների գծով :
Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

  1. Հարգելի Անի, եթե շահաբաժին եք վճարելու ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, ապա որպես հարկային գործակալ պետք է շահութահարկ պահեք և փոխանցեք պետբյուջե` 10 տոկոս վճարման ենթակա գումարից համաձայն.
    ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
    Հոդված 53. Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները
    ա) շահաբաժինները.
    Հոդված 57. Ոչ ռեզիդենտի շահութահարկի դրույքաչափերը
    շահաբաժիններ, 10 տոկոս

    Մնացած բոլոր դեպքերում հարկային պարտավորություն չի առաջանում, այսինքն չի հարկվում ոչ մի հարկատեսակով համաձայն.
    ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
    Հոդված 10. Արժեթղթերից ստացված եկամուտների նվազեցումը
    ա) ստացված շահաբաժինների չափով: Սույն օրենքի իմաստով շահաբաժին է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունում մասնակցությունից (բաժնեմասից, բաժնետոմսից, փայաբաժնից) ստացված եկամուտը:

    0
  2. Շահաբաժնի բաշխումը ոչ մի տեսակի հարկ չի առաջացնում, քանի որ այն արդեն շահութահարկով հարկված շահույթի բաշխումն է հիմնադիրների մեջ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *