Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի խոզերի բուծմամբ և վաճառքով զբաղվող խանութը

Գոհար.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հասկանամ, եթե անձը ցանկանում է ձեռք բերել ֆերմա և զբաղվել բացառապես խոզերի բուծմամբ և վաճառքով՝ սեփական խանութում: Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի, եթե խանութը մարզում է և աշխատում է միկրոյի դաշտում:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 մեկնաբանություն
Gevs
Gevs
5 տարի առաջ

Հարգելի Գոհար, քանի որ գործունեության փոփոխություն է տեղի ունենում, անցում եք կատարելու շրջհարկի դաշտ:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Կարող եք միկրոյի դաշտում գործել, եթե բացառությամբ Ձեր արտադրանքն եք վաճառելու:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Եվ չմոռանաք գրանցվել սննդի անվտանգության ծառայությունում:

Իննա
Իննա
5 տարի առաջ
Ի պատասխան  Nerses

Հարգելի Ներսես, իսկ ռեստորանն /հանրային սննդի օբյեկտն/ անհրաժեշտություն ունի՞ գրանցվելու սննդի անվտանգության ծառայությունում։

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Իննա

Այո:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Պետք է առաջինը տարանջատել Ձեր նշած գործունեությունները, խոզերի բուծումը դա գյուղատնտեսական գործունեություն է, իսկ մսի վաճառքը դա կլինի մեծածախ թե մանրածախ, դա արդեն առևտուր է: Եթե այս տարի 24 լն տարեկան իրացման շրջանառւթյան շեմը չեք անցնելու, խանութն էլ չի գտնվում տոնավաճառում, առևտրի կազմակերպման վայրում, կենտրոնում, սակայն մարզում, ապա դեռևս կարող եք գործել միկրոյի համակարգում: 24 մլն-ի շեմը գերազանցելուց հետո արդեն պետք է գործեք կամ շրջհարկի կամ ԱԱՀ ու շահութահարկի դաշտում: Հետագայի համար հարմար կլինի աշխատել ԱԱՀ-ով:

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Արգելք չկա միկրոյի համար խոզաբուծությամբ զբաղվելու համար, եթե տարեկան սահմանաչափը չանցնեք։

Գոհար
5 տարի առաջ

Ես կարո՞ղ եմ առանձին ԱՁ բացեմ, խանութին կից չգործեմ, քանի որ միկրոյի շեմը կգերազանցեմ։ Եթե ունենալու եմ 1 200 գլուխ խոզ՝ ինձ թվում է շրջհարկի դաշտով աշխատեմ, քանի որ ոչ միայն ես եմ վաճառելու այդ մսից, այլ նաև ուրիշին եմ վաճառելու:

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Գոհար

Այո, կարող եք առանձին ԱՁ բացել, սակայն 1 200 խոզի պայմաններում լավ է շրջհարկի համակարգը, ավելի լավ է ԱԱՀ-ով աշխատեք: Եթե կցանկանաք ավելի մանրամասն կարող եմ ասել, թե ինչու, եթե կցանկանաք՝ կարող եք կապնվել:

Anushik
Anushik
5 տարի առաջ

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից գյուղատնտեսական արտադրանքից ստացվող եկամուտներից հարկային պարտավորությունների առաջացման վերաբերյալ կարող եք ծանոթանալ ՊԵԿ-ի կողմից հրապարակած իրազեկման թերթիկին: Այս հղումով.