Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ նման բացթողումները

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես սկսնակ հաշվապահ եմ և գործի անցնելուց առաջ ծանոթացել եմ առկա իրավիճակին, որը կարծում եմ անմխիթար է ))։ ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում, այն բացվել է 2019 թվականին, բայց գործունեություն ծավալում է նախորդ տարվա հոկտեմբեր ամսից: Տնօրենի գրանցման հայտ ուղարկված չէ, ԱԱՀ հաշվարկներ և հաշվետվություններ նույնպես ուղարկված չեն: Ինչպիսի՞ խնդրի լուծման առաջ եմ հիմա ես կանգնած, և ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ նման բացթողումները:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ նման բացթողումները

  1. Առաջին դեպքը չի, էլի են հանդիպել մի խառնվեք: Տնօրենի գրանցման հայտ ուղարկված չէ, սակայն հիմնադիր թղթերով կա տնօրեն, եթե ֆինանսապես ի վիճակի են վճարել՝ նոր գրանցման հայտը ուղարկեք, որ հարկային պատավորություններ չառաջանան: ԱԱՀ հաշվարկներ և հաշվետվություններ նույնպես ուղարկված չեն, ապահովեք դրանց ներկայացումը հիմա հետին ամիսների հաշվով: Այլ աշխատողների գրանցման հարցն արված է, թե՞ դա էլ է բաց: Կարող եք ավելի հանգամանալից էլ ներկայացնել, սակայն կայքում չհրապարակելու պայմանով, հաշվի առեք սուբյեկտի առևտրային գաղտնիքի հանգամանքը, էլ նամակով, եթե կցանկանաք: Կարգավորվող խնդիրներ են ու նման բացթողումները կարող են ունենալ իրավական հետևանքներ, սակայն ես առաջարկում եմ մեղմացնել դրանք:

  2. Բարև Ձեզ, հարգելի Տիգրան: Այո, եթե հնարավոր է խնդրում եմ գրեք Ձեր Էլեկտրոնային փոստը։ Նախապես շնորհակալություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *