Ի՞նչ տարբերություն տարբեր գներով առաջարկող ՀԴՄ սարքերի միջև

Հրաչյա.

Բարև Ձեզ: Ի՞նչ տարբերություն տարբեր գներով առաջարկող ՀԴՄ սարքերի միջև:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Ի՞նչ տարբերություն տարբեր գներով առաջարկող ՀԴՄ սարքերի միջև

  1. Գնային տարբերությունը հիմնականում ֆիրմաների մեջ է, և կապ ունի նաև սպասարկման հետ: Կարևորը հդմ-ն լինի նոր սերնդի և բավարարի ՊԵԿ-ի պահանջները, այսինքն՝ օնլայն եղանակով ինֆորմացիան հաղորդի ՊԵԿ:

  2. Տարբեր են դրանց արտադրողները, սակայն կառավարության որոշմամբ սահմանված ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական կամ ֆունկցիոնալ պահանջները ընդհանուր են: Գրածս վերաբերում է առաջնային շուկայից գնմանը:

  3. Ոչ մի տարբերություն, կարևորը, որ այն բավարարի ՀԴՄ ներկայացվոց ՀՕ պահանջներին։

  4. Իմ իմանալով միայն գնային չէ տարբերությունը, դա կախված է, թե ինչ գուրծունեություն է իրականացվելու /առևտուր, արտադրություն, սպասարկում/:

  5. Նոր սերնդի ՀԴՄ-ները հնարավորություն ունեն արդյունավետ հսկողություն իրականացնել ու իրական շրջանառությունը ֆիքսել, բացի այդ, նշում էին, որ այս ՀԴՄ-ները 4 ժամը մեկ տեղեկատվությունը հաղորդում են տվյալների շտեմարան, որտեղից հնարավոր չէ որևէ տվյալ ջնջել կամ որևէ այլ միջամտություն անել: Ի դեպ, սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին սարքը տրամադրվում է անհատույց:

  6. Եթե նոր սերնդի ՀԴՄ-ներ են՝ ոչ մի տարբերություն։ Բոլորն էլ նույն տեխնիկական հնարավորությունն ունեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *