Բյուլետենում գտնվող աշխատողի և նոր ժամանակավոր աշխատողի վարձատրության վերաբերյալ

Յուրա.

Բարև Ձեզ: Երաժշտական դպրոցի ուսուցչուհին գնացել է վիրահատության ու հայտնի չէ, թե երբ կվերադառնա աշխատանքի: Ժամանակավոր աշխատող ընդունելու դեպքում՝ համ բյուլետեն ենք վճարելու՞ վիրահատվող ուսուցչուհուն, համ էլ ժամանակավոր աշխատողի՞ն: Կանխավ շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Nerses
Nerses
5 տարի առաջ

Այո, բժշկական հաստատության կողմից տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի համաձայն, իսկ աշխատողին վճարելու եք աշխատավարձ:

Իննա
Իննա
5 տարի առաջ

Իհարկե, երկուսին էլ պետք է վճարել:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Վիրահատվող ուսուցչուհուն՝ այո, պետք է բյուլետենը վճարվի, իսկ բացակայության հնարավոր ժամկետը մոտավոր հնարավոր է պարզել: Եթե կարող եք նաև համատեղությամբ ապահովեք բաց թողնվող դասերի լրացման հարցը:

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Ժամանակով ընդունված ուսուցչուհու համար պետք է գրանցման հայտ ուղարկեք և հաշվարկեք աշխատավարձ, անաշխատունակության թերթիկ ներկայացնելու դեպքում պետք է վճարվի հիվանդության նպաստ` համաձայն օրենքի։

Գայանե
Գայանե
5 տարի առաջ

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` վարձու աշխատողին տրվող ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուն` հիմք ընդունելով բժշկական հաստատության կողմից տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ գործատուն պարտավորվում է վճարել աշխատողին իր պայմանագրով սահմանված աշխատած աշխատանքի դիմաց։

Յուրա
Յուրա
5 տարի առաջ

Շնորհակալություն

Karine
Karine
5 տարի առաջ

Այո, հիվանդության թերթիկի հիման վրա պետք է վճարել հիմնական աշխատողին, իսկ փոխարինողին հրամանագրել, կնքել աշխատանքային պայմանագիր և վարձատրել։