Ինչպե՞ս անցնել վեցօրյա աշխատանքային շաբաթի

Ռոբ.

Ինչպե՞ս հնգօրյա աշխատանքային շաբաթից անցնել վեցօրյայի, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Ինչպե՞ս անցնել վեցօրյա աշխատանքային շաբաթի

  1. Ձեր աշխատողներին նախապես երկու ամիս առաջ պետք է տեղեկացնեք այդ փոփոխության մասին ծանուցման միջոցով, ցանկալի է գրավոր ծանուցում լինի, որտեղ պետք է նշվի, որ համաձայն ՀՀԱՕ 105 հոդվածի կատարում էք աշխատանքի էական պայմանների փոփոխություն (աշխատանքային ռեժիմի փոփոխությունը էական պայման է): Եթե աշխատողները համաձայն են, ծանուցում են կազմակերպությանը այդ մասին, կարող եք կնքել աշխատողների հետ աշխատանքային պայմանագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր, այնուհետև հրաման տալ, սակայն դրանք պետք է լինեն անհատական հրամաններ: Հետո աշխատողին ծանոթացնում եք հրամանին և վերջ: Չմոռանամ հիշեցնել, որ 6-օրյա աշխատանքային շաբաթ կարող եք սահմանել միայն հանրակրթական համակարգի աշխատողների համար: Բնակչության սպասարկման ոլորտում կամ աշխատանքային օրենսգրքով սահմանված այլ ոլորտներում գործունեություն իրականացնելու դեպքում կարող եք աշխատել 6 – օրյա աշխատանքային շաբաթով, ուղղակի յուրաքանչյուր աշխատող պետք է աշխատի 5 աշխատանքային օր, այսինքն աշխատողների համար պետք է ունենաք հերթափոխային գրաֆիկ: Այսինքն աշխատանքային ռեժիմի փոփոխությունը ոչ թե պետք է լինի 5-օրյան փոխել 6-օրյաի, այլ այն աշխատողները, ովքեր շաբաթ օրերն էլ պետք է աշխատեն, նրանց հետ կնքեք այդ համաձայնագրերը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *