Ինչպե՞ս են հաշվարկվելու ԱՁ հարկերը

Տաթև.

Բարև Ձեզ: Խնդրում եմ մի քանի ցուցումներ, պարզաբանումներ տալ ինձ հետևյալի առնչությամբ. գրանցել եմ ԱՁ, զբաղվելու եմ թարգմանչական գործունեությամբ: Աշխատող չունեմ: Աշխատելու եմ հսկիչ-դրամարկղային մեքենայով: Ինձ տեղեկացրեցին հարկային տեսչությունում, որ աշխատելու եմ 5 տոկոսով, եթե անհատույց օգտագործման պայմանագիր կնքեմ, էլեկտրոնային հաշվետվություններ վարել անհրաժեշտ չէ, պետք է ընդամենը յուրաքանչյուր ամիս վճարել 5000-ական դրամ ԱՁ-ի եկամտային հարկ և տարեկան շրջանառության հարկ՝ եռամսյակային կտրվածքով: Ինձ անհասկանալի է, եթե ես նոր եմ գործունեություն իրականացնում, ինչպես հասկանամ տարեկան կտրվածով իմ հասույթը, որ բաժանեմ եռամսյակների ու վճարեմ, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը, իմ պարագայում, ինչպիսին պետք է լինի և ինչ կարգով պետք է վարեմ: Խնդրում եմ, ընդհանուր առմամբ, ինձ բացատրել, թե ինչպես, ինչ կարգով և ինչ վճարումներ ու հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ինչպե՞ս են հաշվարկվելու ԱՁ հարկերը

  1. Դուք ամսեկան պետք է վճարեք եկամտային հարկ և յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնեք շրջանառության հարկի հաշվետվություն, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս վճարեք շրջանառության 5 տոկոսը: Գրեք ցանկացած հարցով, կբացատրեմ mariamrafo շնիկ mail.ru

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *