Ինչպե՞ս է իրականացվում ԱՁ-ի փակման գործընթացը

Նարինե.

Բարև: Ինչպե՞ս է իրականացվում ԱՁ-ի փակման գործընթացը: Կա՞ արդյոք որևէ վճար: Հնարավո՞ր է դա իրականացնել առցանց եղանակով:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ինչպե՞ս է իրականացվում ԱՁ-ի փակման գործընթացը

  1. Եթե չեմ սխալվում, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման համար էլեկտրոնային ներկայացնում եք Ձև 207. Հայտարարությունը՝ հարկ վճարողի գործունեությունը որևէ օրվանից անորոշ կամ որոշակի ժամկետով դադարեցնելու և գործունեությունը վերսկսելու մասին: Որևէ վճար չկա դրա համար, բացի Ձեր հարկային պարտավորություններից:

    0
  2. Ես կառաջարկեմ Ձեզ ոչ թե փակել, այլ գործունեությունը ժամանակավոր դադարեցնել: Դադարեցնելու դեպքում ո՛չ հաշվետվություն ուղարկելու պարտավորություն եք ունենում, ո՛չ էլ հարկեր վճարելու: Իսկ փակելը (լուծարելը) կատարվում է ստուգմամբ: Հետագայում էլ եթե որոշեք որևէ գործունեություն անել Ա/Ձ-ով, էլեկտրոնային կվերականգնեք, ավելի հեշտ կլինի Ձեզ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *