Ինչպե՞ս է կատարվում ապրանքի տեղափոխման փաստաթղթավորումը

Արամ.

Բարև Ձեզ: Եթե շուկայից ձեռքբերում է կատարվում տվյալ դեպքում ապրանքի տեղափոխման փաստաթղթավորումը ինչպե՞ս է կատարվում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Ինչպե՞ս է կատարվում ապրանքի տեղափոխման փաստաթղթավորումը

  1. Շուկա ասելով գյողատնտեսական ապրանքերի, թե՞ այլ ապրանքների: Եթե ՀԴՄ կտրոնի հնարավորություն չկա, գնման ակտ պետք է կազմել:

    0
  2. Հարգելի Արամ, եթե ՀԴՄ կտրոն առկա չէ, և քանի որ գնման ակտը ուղեկցող փաստաթուղթ չի համարվում, կարող եք շուկայից ձեռքբերման ժամանակ դուրս գրել տեղափոխման փաստաթուղթ։ Հասկանալի է, որ կլինեն որոշակի անհարմարություններ դրա հետ կապված, բայց կարծում եմ, դա կարելի է ապահովել, օրինակ, զանգով։

    Հիշեցնեմ, որ առանց ուղեկցող փաստաթղթի ապրանքի տեղափոխման ժամանակ առաջին անգամ գանձվում է տուգանք այդ ապրանքի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից։

    0
  3. Կա՛մ հդմ կտրոն պետք է տրամադրվի, կա՛մ դուրս գրվի հաշվարկային փաստաթուղթ: Այո, կարող է կազմվել նաև գնման ակտ:

    0
  4. Հարկ վճարողի կողմից տեղափոխվող ապրանքն ուղեկցվում է ապրանքի տեղափոխությունը հավաստող՝ սահմանված կարգով դուրս գրված բեռնագրով, Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ ճշգրտող հարկային հաշվով կամ ճշգրտող հաշիվ վավերագրով, Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *