Ինչպե՞ս է կատարվում վերջնահաշվարկը

Նելլի.

Բարև Ձեզ։ Գործատուի վաղաժամկետ պայմանագրի խզման դեպքում ինչպե՞ս է կատարվում վերջնահաշվարկը: Շնորհակալություն:

2+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Ինչպե՞ս է կատարվում վերջնահաշվարկը

  1. Բարև Ձեզ, Նելլի։ Բոլոր դեպքերում վերջնահաշվարկը կատարվում է նույն կերպ։ Պայմանագրի լուծման օրը վճարվում է աշխատավարձը և կուտակված արձակուրդի օրերի գումարը։

    0
  2. Վերջնահաշվարկի վճարման հաշվով ճշտվում է ունեք արձակուրդային, աշխատավարձի գումար ու հնարավոր պահումների գումար: Օրենքով այն վճարվում է 5 օրվա ընթացքում:

    0
  3. Վերջնահաշվարկը Ձեր աշխատած օրերի, չօգտագործված արձակուրդի օրերի գումարն է: Եթե աշխատանքային պայմանագրով եք ընդունվել՝ կարող է առաջանալ արձակման նպաստի հարց:

    0
  4. Նույն տրամաբանությամբ՝ ինչ բոլոր մյուս դեպքերում։ Վճարում եք չօգտագործված արձակուրդային օրերի հաշվարկով:

    0
  5. Հաշվարկվում է չօգտագործած արձակուրդի օրերի դիմաց և աշխատավարձ։ Համապատասխան պահումներից հետո վճարում եք 5 օրվա ընթացքում։

    0
  6. Վերջնահաշվարկ կատարելու համար կարող եք օգտվել հղումից:
    Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակը բազմապատկելով միջին օրական աշխատավարձով: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *