Ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը

Arshak.

Բարև Ձեզ։ Ինձ հարկավոր է իմանալ՝ ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի աշխատանքից ազատվելու ժամանակ վերջնահաշվարկի հաշվարկումը, ի՞նչ բանաձևով։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը

  1. Բանաձև այդպիսին գոյություն չունի։ Վերջնահաշվարկը պայամանագիրը լուծելու դեպքում գործատուի կողմից աշխատողին վճարվող աշխատավարձն է, չօգտագործված արձակուրդների դիմաց դրամական փոխհատուցումն է, և նայած ինչ հոդվածով է լուծվում պայմանագիրը կարող է աշխատողին վճարման ենթակա լինի արձակման նպաստ, կամ, եթե աշխատողի կողմից վնաս է պատճառվել գործատուին, ապա վնասի փոխհատուցում լինի։ Այս ամբողջ համակարգը կոչվում է վերջնահաշվարկ։

    0
  2. Կոնկրետ բանաձևով չի հաշվարկվում, այն բաղկացած է լինում հիմնականում ընթացիկ աշխատավարձից, արձակուրդային գումարից, արձակման նպաստից, եթե հասնում է:

    0
  3. Վերջնահաշվարկը աշխատողին աշխատած օրերի դիմաց աշխատավարձի և չօգտագործած արձակուրդի դիմաց հաշվարկած դրամական փոխհատուցումն է։ Իսկ, եթե տեղի է ունեցել հաստիքի կրճատում` նաև արձակման նպաստ։

    0
  4. Վերջնահաշվարկը տրվում է աշխատողին իր աշխատած տարիներին վաստակած, բայց չօգտագործած արձակուրդային օրերի համար: Նախ հաշվարկում եք չօգտագործած արձակուրդի օրերի թիվը և բազմապատկում եք միջին օրական աշխատավարձի թվով:
    Միջին օրական աշխատավարձը հաշվարկում ենք ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի դրույթների համաձայն:

    0
  5. Վերջնահաշվարկ կատարելու համար կարող եք օգտվել http://impress.am/hy/tools հղումից:
    Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակը բազմապատկելով միջին օրական աշխատավարձով: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *