Կարո՞ղ եք ասել՝ հաստոցների վերանորոգման համար ներմուծման դեպքում ինչպես է հարկվելու ապրանքը։
Կիսվել՝
2 մեկնաբանություն - “Ինչպե՞ս է հարկվելու ապրանքը”
Ո՞վ է ներմուծում, ի՞նչ նպատակով: Եթե ֆիզ. անձը ներկրի անձնական օգտագործման նպատակով, որոշակի քանակի դեպքում չի հարկվի, կարող եք ծանոթանալ այստեղ: Կազմակերպության և ԱՁ-ի համար՝ կախված է ԱՏԳԱԱ-ից: Սովորաբար վճարում են մաքսատուրք, մաքսավճար, ԱԱՀ, բայց հնարավոր է՝ դրանք չլինեն ԱՏԳԱԱ-ից կախված, իսկ հետագայում տնտեսական գործունեությունից՝ շահութահարկ: Եթե նորաբաց կազմակերպություն է, շահութահարկի կանխավճարը վճարում է տվյալ ամսվա շրջանառության մեկ տոկոսի չափով:
Այն հարկվում է ընդհանուր հիմունքներով, այսինքն՝ պետք է օրենքով նախատեսված չափով վճարել ավելացված արժեքի հարկ, եթե այն չի հանդիսանում անձնական օգտագործման գույք:
Accountant.am կայքը գործում է 2009թ-ից։ Կայքը նախատեսված է հաշվապահների և գործարարների համար, ովքեր այստեղ կգտնեն հաշվապահական և հարկային ոլորտներին վերաբերող օգտակար տեղեկատվություն և քննարկումներ կծավալեն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։ Accountant.am կայքում նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները հրապարակվում են կայքի մասնակիցների կողմից։ Այդ նյութերը, հոդվածները և դրանց մեկնաբանությունները կրում են բացառապես տեղեկատվական բնույթ։ Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված նյութերում, հոդվածներում և դրանց մեկնաբանություններում տրամադրված տեղեկատվության ստույգության, արժանահավատության, ինչպես նաև այդ տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար հորդորում ենք դիմել համապատասխան ոլորտի մասնագետին։