Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել սկսնակիս հետևյալ հարցին: Աշխատողը գործատուի մոտ աշխատանքի է ընդունվել 07/06/2011թ-ին 82000 դրամ ամսական աշխատավարձով, աշխատանքից ազատվում է 01/04/2012թ-ին, նա այդ 10 ամիսների ընդացքում արձակուրդ չի գնացել, և նրա տարվա ընդհանուր եկամուտը կազմում է 905091 դրամ: Կազմակերպությունը աշխատում է հնգորյա շաբաթով: Ինչպե՞ս կատարեմ վերջնահաշվարկը, խնդրում եմ բացատրել մանրամասն: Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը

  1. Հարգելի Գայանե, Ձեր տված հարցը այս կայքում թերևս ամենահաճախ բարձրացվող հարցն է: Խնդրում եմ նայեք նմանատիպ վերնագրերով հարցերի պատասխանները:

    0
  2. Հարգելի Գայանե, եթե վերջնահաշվարկը իրենից ներկայացնում է չօգտագործված արձակուրդայինները, ապա հաշվարկում եք միջին ամսական աշխատավարձը, գտնում եք միջին օրեկանը` միջին ամսականը բաժանելով 21-ի, քանի որ 5-օրյա եք աշխատում, հետո հասանելիք արձակուրդային օրերը բաժանում եք 12-ի` գտնելու համար, թե ամսվա համար քանի արձակուրդային օր է հասնում տվյալ աշխատողին: Եթե մանկավարժ չէ ազատվողը, այլ վարչական աշխատող է, ապա 20 բաժանում եք 12-ի և ստանում ամսվա համար 1.66: Այսքանից հետո վերջնահաշվարկը կստացվի միջին օրականի, 1.66-ի և 10-ի արտադրյալը: 10-ը աշխատած ամիսներն էին, որի ժամանակ արձակուրդ չէր գնացել աշխատողը: Պահում եք միայն եկամտահարկ և վճարում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *