Ինչպե՞ս հաշվարկել աշխատակցի աշխատավարձը

Վազգեն.

Բարև ձեզ: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի սեպտեմբերի 8-ին: Աշխատում է 6 օրյա աշխատանքային շաբաթով, աշխատավարձը 100 000 դրամ: Սեպտեմբեր ամսին աշխատել է 127 ժամ: Ինչպե՞ս հաշվարկել աշխատակցի աշխատավարձը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Ինչպե՞ս հաշվարկել աշխատակցի աշխատավարձը

  1. Կեղտոտ աշխատավարձը կկազմի 76 923 դրամ` հիմք ընդունելով 30 օրացուցային օրը և 26 աշխատանքայի օրը: Արդյունքում աշխատակիցը աշխատել է ֆիրմայիում 20 աշխատանքային օր:

    0
  2. Աշխատողի ընթացիկ ամսվա ժամային դրույքաչափը որոշվում է տվյալ ամսվա հիմնական աշխատավարձը կամ պաշտոնային դրույքաչափը ամսվա աշխատաժամերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով: Սեպտեմբերին եղել է 26 օր, 26 * 8 ժամ կլինի 208 ժամ, 100 000 / 208 * 127:

    1+
    1. Հարգելի Տիգրան,
      26 * 8 ժամ բանաձևով խախտվում է շաբաթական առավելագույն 40 ժամ աշխատաժամանակը:

      0
  3. 6 օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում նվազագույն աշխատավարձը 406 դր․ է, բազմապատկեք փաստացի աշխատած ժամերի և ստացեք վճարվելիք աշխատավարձի չափը:

    0
  4. Վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում սեպտեմբեր ամիսը ունի 25 աշխատանքային օր: Աշխատողը փաստացի աշխատել է 19 աշխատանքային օր:
    Հաշվարկը կարող եք կատարել հետևյալ կերպ. 100 000 / 25 * 19 = 76 000 դրամ:

    1+

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *