Ինչպե՞ս հաշվարկել ապրանքի ինքնարժեքը

Աննա.

Բարև ձեզ: Կազմակերպությունը ԵՏՄ-ից ձեռք է բերել ապրանքներ և դրանց փոխադրման համար ստացել է հաշվարկային փաստաթուղթ: Կազմակերպությունը ԱԱՀ վճարող է: Խնդրում եմ ասեք, ինչպե՞ս պետք է հաշվարկել այդ ապրանքի ինքնարժեքը: Ապրանքի գնին կամ տրանսպորտի գնին պե՞տք է ավելացնել ԱԱՀ, թե՞ ոչ:

Կիսվել՝

1 մեկնաբանություն - “Ինչպե՞ս հաշվարկել ապրանքի ինքնարժեքը

  1. Բարև Ձեզ: Ինքնարժեքը որոշվում է հաշիվ-ապրանքագրով նշված ապրանքի գին + տրանսպորտային ծախսեր + այլ ծախսեր մինչև կազմակերպություն հասնելը: Սակայն պետք է հաշվի առնել, որ ԱԱՀ-ով հարկման բազան որոշելու համար վերցնելու եք միայն հաշիվ-ապրանքագրով նշված ապրանքի գինը` փոխարժեքը վերցնելով համաձայն Հարկային օրենսգրքի հոդված 16-ի` ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքի ներմուծման կամ ապրանքի արտահանման հարկային հայտարարագրի ամսաթվի դրությամբ (անկախ հետագայում այդ գործառնությունների մասով ապրանքի ներմուծման ճշտված հարկային հայտարարագիր կամ ապրանքի արտահանման ճշտված հարկային հայտարարագիր ներկայացնելու հանգամանքից)՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից, որը ԿԲ կայքում կամ Rate.am կայքում երևում է որպես նախորդ օրվա փոխարժեք (հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը):

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *