Ինչպե՞ս ճիշտ հաշվարկել ճագարաբուծարանի իրացման ծախսերը

Andranik.

Ողջույն, հարգելի կոլեգաներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: Տվյալ ոլորտի մասով փորձ չունեմ, կխնդրեմ մի փոքր պարզեցված տարբերակով, մատչելի, հստակեցնել տվյալ հարցը: Կազմակերպությունը ունի ճագարաբուծարան: Աշխատում է ԱԱՀ շահութահարկով: Ցանկանում եմ պարզաբանել՝ ինչպե՞ս ճիշտ հաշվարկել իրացման ծախսերը: Ի՞նչ հեշտ մեթոդ կարող եք առաջարկել: Ես պարտադիր պետք է արտադրանքի ինքնարժեք հաշվարկե՞մ: Եվ մի հարցել. աշխատողին վճարած աշխատարձը, դրանից պահված եկամտային հարկը, սոց. վճարը և դրոշմանիշայինը ամբողջությամբ կարո՞ղ եմ ներառել ծախսերի մեջ և նվազեցնել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ես չեմ վարում նմանատիպ ֆիրմայի հաշվապահություն, սակայն մանրամասների ներկայացման դեպքում հնարավոր կլինի ուղղություն ցույց տալ: Պետք է դիտարկվեն, բուծում և վաճառումը առանձին: Ցանկանում եմ պարզաբանել՝ ինչպե՞ս ճիշտ հաշվարկել իրացման ծախսերը: Իրացման ծախսերը դրանք մորթից հետո կազմող ու մինչև իրացման կետ հասցնելու ծախսերն են: Այո, պարտադիր պետք է արտադրանքի ինքնարժեք հաշվարկել: Եվ մի հարցել. աշխատողին վճարած աշխատարձը, դրանից պահված եկամտային հարկը, սոց. վճարը և դրոշմանիշայինը ամբողջությամբ կարո՞ղ եմ ներառել ծախսերի մեջ և նվազեցնել: Այո, շահութահարկի հաշվարկում դրանք ծախսեր են, սակայն մինչև 2024 թիվը ազատված եք շահութահարկից: Եթե տնօրենն եք` կարող եք զանգել նաև 099455932:

Andranik

Կոնկրետ կենսաբանական ակտիվների մասով որտեղի՞ց կարող եմ ինֆորմացիա ստանալ:

Ալլա

ՀՕ Հոդված 126. Շահութահարկի վճարումից ազատումը
1. Մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հարկային տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի, ինչպես նաև այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների մասով, եթե այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը: Այլ ակտիվների իրացումից ստացվող և այլ եկամուտների տեսակարար կշիռը համապատասխան հարկային տարվա համախառն եկամտի մեջ տասը տոկոսը գերազանցելու դեպքում սույն մասով նախատեսված արտոնությունը գործում է միայն գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով: Սույն մասի կիրառության իմաստով՝
1) գյուղատնտեսական արտադրանք են համարվում հարկ վճարողի կողմից իրականացված գործողությունների արդյունքում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող, մասնավորապես`
…..
ժզ. ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը:

Andranik

Ճիշտն ասած, էկոնոմիկայի նախարարությունից ճշտել ենք, որ եթե կոնկրետ ճագարը վաճառվեր առանց մորթելու, այսինքն` կենդանի վիճակում, դա կդիտվեր գյուղատնտեսական, իսկ եթե մորթվում է և նոր է վաճառք իրականացվում, դա արդեն հանդիսանում է մսի մշակում և պահածոյացում, այսինքն` արտադրական գործունեություն:

Tigran

Այո, այդպես է, արտադրական գործունեություն է դիտվում՝ մսի ստացում և վաճառք: